Կանայք պատրաստ են միանալ ռազմաճակատում կռվող տղաներին
Տասնյակ հայ կանայք են զինվորագրվում ՊԲ շարքերում՝ ռազմաճակատ մեկնելու համար:
«Այսօր գրվում է մեր ազգի հաղթական էջերից մեկը։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա փառքով և սխրանքներով կերտված պատմության նորօրյա հերոս։ Մեր ժողովրդի պատմության այս կարևորագույն մարտում՝ մենք վերջակետ դնելու ենք միայն հաղթանակով:
Կոչ ենք անում՝ բոլոր աղջիկներին ու կանանց միանալ մեր հայրենական կռվին, իրենց մասնակցությունն ունենալ մեր հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործում և ցույց տալ աշխարհին հայ կնոջ արիությունն ու հաղթական ոգին։ Պաշտպանության Նախարարությանը հայտնում ենք մեր բացարձակ պատրաստակամությունը զինվորագրվելու ՊԲ շարքերում և ռազմաճակատ մեկնելու։ Ի գործ»,- կից նշված է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում ներկայացված տեսանյութին:
Կանայք ասում են՝
«Մենք կանգնելու ենք մեր տղաների կողմին ու հաղթելու ենք միասին»:
«Մենք կանգնելու ենք մեր զինվորների կողքին և մեր ներկայությամբ նրանց ուժ ենք տալու, կերտելու ենք միասին մեր հաղթական պատմության ուղին»:
«Մեր պատմության այս օրհասական պահին կանգնելու եմ զինվորիս կողքին, իմ բաժին մարտն եմ մղելու, թույլ չեմ տալու, որ թշնամին մեկ քայլ անգամ առաջ գա»:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ ներկայացուցիչ. Ծանոթացանք պրոֆեսիանալ կին զինծառայողի հետ, որ վեց ամսեկան երեխային թողել է ու եկել է պատերազմ
- Տասնյակ հայ կանայք ու աղջիկներ կամավորագրվում են Արցախին
- Սահմանին զոհված Հասմիկ Արզումանյանը