Ռազմական դիտորդներ. Ո՞ր երկրների մասնակցությանն է Հայաստանը կտրականապես դեմ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը, պատասխանելով գործակալության այն հարցին, թե արդյոք համաձայն է Հայաստանը տարածաշրջանում ռուսաստանյան ռազմական դիտորդների տեղակայմանը` զինադադարի և անվտանգության երաշխիքների ապահովման նպատակով: Եթե ոչ ռուսաստանյան, ապա մյուս ո՞ր երկրները կարող էին մասնակցել նման առաքելությանը: Ո՞ր երկրների մասնակցությանն է Հայաստանը կտրականապես դեմ:
Պատասխանելով գործակալությանը, վարչապետը մասնավորապես նշել է․
«Գիտեք, ես արդեն ասացի, որ մեր ներկայացուցիչները մասնակցել են և համաձայնեցրել են հրադադարի ռեժիմի մոնիթորինգի ուղղությամբ համատեղ գործողությունների ծրագիրը: Այսինքն՝ մենք մեր մասով աշխատանքն արդեն արել ենք՝ ռուսաստանյան գործընկերների հետ: Եվ ասացի, որ այդ Ադրբեջանն է, որ մինչ այժմ չի մասնակցել այդ աշխատանքներին»: