Վրաերթ Դավթաշենում, 18-ամյա տուժածի վիճակը ծանր է
Հոկտեմբերի 22-ին, ժամը 19:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արա Ե․-ն իր վարած «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Դավիթ Մ․-ին (ծնված 2002 թ․):
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ