Հասարակություն 16:30 28/10/2020 Հայաստան

Լրագրող Յակոբ Կյուրյում. Ադրբեջանը սկսեց այս պատերազմը՝ փորձելով իրականացնել նոր ցեղասպանություն

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հարցազրույց է ներկայացրել SCEPTR-ի հեղինակ և խմբագիր, Pallieterke և Assyria TV-ի լրագրող Յակոբ Կյուրյումի հետ: 

Հարց. Պատերազմի սկսվելուն պես, Ադրբեջանը թիրախավորել է լրագրողներին: Օրինակ՝ վիրավորվել են ռուս լրագրողներ և ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողներ: Ի՞նչ եք կարծում, նրանք դա միտումնավոր են անում, չէ՞ որ լրագրողներն ունեցել են հատուկ տարբերանշան:

Յ.Կյուրյում. Կարծում եմ ՝ նրանք թիրախավորում են լրագրողներին: Նախկինում նույնպես Ադրբեջանը թիրախավորել է խաղաղ անձանց: Մենք հիշում ենք, թե ինչպես նրանք Հունգարիայում սպանեցին հայ սպային: Սաֆարովը բանտարկվեց, բայց մենք բոլորս գիտենք, թե ինչպես Ադրբեջանը վճարեց հունգարական կողմին՝ նրան հայրենիք վերադարձնելու համար: Նրանք նրան վերաբերվում էին հերոսի պես: Փաստորեն, նրանք ահաբեկչին դարձրին իրենց երկրի ազգային հերոս: Այս դեպքը շատ բան է ասում նաև լրագրողներին թիրախավորելու մասին:

Հարց. Որպես լրագրող` առաջնագծում շատ բաներ եք տեսնում: Օրինակ՝ ադրբեջանական կողմը գնդակոծում է դպրոցներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչպես նաև թիրախավորում խաղաղ բնակիչներին: Հենց գրում եք այս ռազմական հանցագործությունների մասին, ադրբեջանական կողմը պնդում է, որ դա կեղծիք է: Ինչպե՞ս պետք է աշխատեք կամ հակազդեք այն դեպքերում, երբ Ադրբեջանը համարում է, որ ձեր հրապարակումը կեղծ լուր է:

Յ.Կյուրյում. Որոշ ժամանակ առաջ, տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գնդակահարում երկու հայ ռազմագերիների: Դրանից հետո, ադրբեջանական կողմը հայտարարեց, որ տեսանյութը կեղծ է: Ավելի ուշ, BBC-ի հետաքննությունը ապացուցեց, որ այդ հայտարարությունը բացարձակ սուտ է: Դա սարսափելի էր: Ես անձամբ հարցազրույց եմ վերցրել որոշ մարդկանցից, որոնք ճանաչում են սպանված ռազմագերիների ընտանիքներին, ուստի ինքս էլ համոզված եմ, որ դա իրական է: Գիտեմ, որ Ադրբեջանը ստել է: Այնպես որ, մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի Ադրբեջանի կողմից կատարվող նման սարսափելի դեպքերը չընդունվեն աշխարհի կողմից: Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչպես է աշխարհը հաշտվում դրա հետ:

Հարց. «Մեդիա պաշտպան» նախաձեռնության թիմը հայտարարեց, որ աջակցում է բոլոր լրագրողներին, որոնք իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս վիրավորվել են Արցախում: Ի՞նչ եք կարծում, միջազգային հանրությունն ու լրագրողները աշխարհում պե՞տք է իրենց համերաշխությունը հայտնեն իրենց գործընկերներին և աջակցեն վիրավորներին:

Յ.Կյուրյում. Լրագրողների իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Հասնելով հակամարտության գոտիներ՝ նրանք փորձում են լուսաբանել կարևոր խնդիրներ, ուստի, այո՛, նրանց պետք է աջակցել: Ինչ վերաբերում է այս պատերազմին, անձամբ ինձ տխրեցնում է, որ շատ զինվորներ են զոհվում․ Ադրբեջանը սկսեց այս պատերազմը ՝ փորձելով իրականացնել նոր ցեղասպանություն: Մենք տեսնում ենք, թե որքան հաճախ են ռմբակոծվում քաղաքացիական բնակավայրերը, ինչպես են զոհվում խաղաղ բնակիչները: Այս պատերազմը նոր ցեղասպանություն է Արցախի քրիստոնեական համայնքի դեմ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}