Քաղաքական 12:14 26/10/2020 Հայաստան

Արցախում ԱԳՆ-ն հաստատել է 50-ից ավելի լրատվական գործակալությունների մասնակցությունը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Սերգեյ Չամանյանը Արցախում զրուցել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ պարզելու լրագրողների հարձակման ենթարկվելու  մանրամասները։ Այս մասին հայտնում են «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունից: 

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի լրատվական ծառայության ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը վստահ է, որ թշնամին միտումնավոր է հարվածել  լրագրողների ուղղությամբ. 

«Բոլոր լրագրողներն ունեցել են տարբերակիչ նշաններ, զրահաբաճկոնների և կասկաների վրա PRESS գրությունը, նույնիսկ մեքենաների վրա և դրանց տանիքին կա նույն գրությունը: Ես վստահ եմ, որ նրանք տեսել են, նրանք գիտեն և նպատակաուղղված հարվածել են, քանի որ եթե մի կողմը կազմակերպում է իր գործողությունները ստի միջոցով՝ պատմության կեղծման, և այս պահին շրջանառվող կեղծիքի, նրա համար թշնամին, առաջին հերթին, և նա է, ով ասում է ճշմարտությունը։

Մենք ունենք այդ փորձը նաև 2016-ի պատերազմի ժամանակ, նրանք Ադրբեջանից ուղղակի դուրս էին շպրտել բոլոր լրագրողներին, քանի որ այստեղ էլ է ստի պայքարը ճշմարտության դեմ։ Եթե հետևենք նրանց նյութերին, ես վստահեցնում եմ, որ այնտեղ չկա ոչ մի ճշմարտացի տող, ոչ մի ճշմարիտ միտք, և եթե հետևենք այդ նյութերի երանգին, կնկատենք, որ նրանք նաև դիմում են կաշառքների, խավիարային դիվանագիտության օգնությանը։ Ես նկատի չունեմ լրագրողներին, այլ, այսպես կոչված, քաղաքագետներին ու վերլուծաբաններին, որոնք բացեիբաց տարածում են ադրբեջանական դիրքորոշումը»։

Սերգեյ Չամանյան- Ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե իբր լրագրողներին հատուկ են տարել այն վայրը, որտեղ սպասվում էր հրետանային կամ հրթիռային ռումբային հարված։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, ի՞նչ ազդեցություն ունեցավ այս լուրը։

Սուրեն Սարումյան- Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական սուտն է։ Որքան էլ նրանք ասեն, որ իրենք միայն լեգիտիմ ռազմական թիրախների ուղղությամբ են հարվածել։ Նրանք նպատակաուղղված երկու անգամ հարվածել  են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ խոսք անգամ լինել չի կարող, որ հայկական կողմը հատուկ է տարել լրագրողներին այնտեղ, որտեղ սպասվում է կրակահերթ, քանի որ գնդակոծությունն սպասվում է ամենուր։

Սերգեյ Չամանյան- Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծության դեպքում  կարելի է՞ արդյոք համարել, որ առաջին հարվածը եկեղեցուն խայծ էր լրագրողների համար, իմանալով, որ լրագրողները միշտ շտապում են դեպքի վայր, և մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցած երկրորդ հարվածը կրկին ուղղված էր լրագրողների դեմ։

Սուրեն Սարումյան- Նման տեսակետ կա, գոյության հիմքեր ունի, քանի որ հարվածը նպատակաուղղված էր։ Այստեղ հնարավոր չէ խոսել ինչ-որ կույր կրակոցի, ինչ-որ արկի պատահական ընկնելու մասին, հարվածել են կառավարվող զինամթերքի միջոցով, հետևաբար նրանց հաշվարկներում կարող էր նման բան լինել: Չէ որ եկեղեցին ռազմական թիրախ չէ։

Սերգեյ Չամանյան- Ադրբեջանական կողմի զավեշտը երևի լսել եք, թե իբր մենք ենք հարվածել մեր եկեղեցուն, հետո իրենք իրենց հակասել  էին՝ ասելով, թե իբր իրենք հարվածել են հայկական, արցախյան ռազմական կազմավորումները ոչնչացնելու հաշվարկով, որոնք այդ պահին նախքան առաջնագիծ գնալը աղոթում էին:

Սուրեն Սարումյան- Դա էլ է սուտ, որովհետև այնտեղ մի քանի պահեստազորայիններ մոմեր էին վառում, և ես չեմ կարծում, որ եթե այնտեղ ոչ թե մի քանի, այլ, ասենք, 10-20 պահեստազորային լիներ, դա արդարացնում է եկեղեցուն հարված հասցնելը։ Դուք գիտեք, որ պատերազմն ունի իր կանոնները՝ գրված և չգրված, և եթե մարդն ինքն իրեն հարգում է, պետք է հետևի այդ կանոններին։ Նույնիսկ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ դիպուկահարները մի իրավիճակ ունեին, երբ նրանք երբեք չեն կրակել մարդկանց վրա, եթե մարդիկ գտնվում են նմաօրինակ իրավիճակում, քանի որ դա պատերազմի չգրված օրենք է, չի կարելի այդպես վարվել:

Օրինակ, եթե հոսպիտալում բուժվում են վիրավոր զինծառայողներ, միթե՞ դա նշանակում է, որ կարելի է հարվածել հոսպիտալին։ Իսկ Ադրբեջանը հարվածել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկին։ Եվ, ի դեպ, իմ տեղեկություններով, այնտեղ բուժվում էին նաև ադրբեջանցի վիրավոր զինծառայողները։ Համացանցում արդեն կան կադրեր, թե ինչպես է Ստեփանակերտի հիվանդանոցում բուժում ստանում ադրբեջանցի զինծառայողը։

ՍԵրգեյ Չամանյան- Այսինքն, նրանք փորձում են ոչնչացնել սեփական ռազմագերիների՞ն:

Սուրեն Սարումյան- Ես չեմ կարող դա ասել, բայց չեմ էլ բացառում, որովհետև ցանկացած քրեական խունտա, ցանկացած քրեական խմբավորում ամենից շատ վախենում է վկաներից։ Եվ մաֆիայի կլանները հաճախ նաև ոչնչացնում են իրենց խմբավորման անդամներին, քանի որ նրանք շատ բան են տեսնում և շատ բան գիտեն: Հնարավոր է, որ Ադրբեջանի գործողություններում կա նաև այդ դրդապատճառը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ նրանց հասցեին հնչում են հիմնավորված մեղադրանքներ այն երկրների կողմից, որոնք աշխարհի լավագույն հետախուզական ծառայություններն ունեն։ Մեղադրանքներ առ այն, որ ադրբեջանցիները վարձկաններ են ներգրավում Սիրիայից։ Այնպես որ, այդ շարժառիթը չի կարելի բացառել:

Սերգեյ Չամանյան-Վերադառնալով վարձկանների թեմային ՝ սիրիացի, ընդհանրապես, թուրք-օսմանյան ահաբեկիչների համար լրագրողները թիվ մեկ թշնամիներն են, այդ մասին բազմիցս հայտարարվել  է հենց ահաբեկիչների կողմից։ Կարելի՞ է ասել, որ այդ ահաբեկիչների ներկայությունն այն գործոններից մեկն է, որը ադրբեջանական կառավարությանը ստիպում է լրագրողներին թշնամի դարձնել, և ոչ միայն հայ լրագրողներին, թիրախ, որի ուղղությամբ նրանք կրակում են։

Սուրեն Սարումյան- Միանգամայն ճիշտ եք։ Ինչպես արդեն նշել ենք, ստի գլխավոր թշնամին ճշմարտությունն է։ Եվ ինչու են ահաբեկիչները հայտարարում, որ լրագրողներն իրենց համար թիվ 1 նպատակն են, քանի որ լրագրողն անաչառ կերպով կարձանագրի իրենց վայրագությունները, բոլոր այն հանցագործությունները, որոնք կատարվում են։ Կարծում եմ, քանի որ ադրբեջանական բանակի գործողությունները հանցավոր են իրենց էությամբ, այդ բազում ապացույցներով (խաղաղ քաղաքների գնդակոծություններն են, ծերերի ու անօգնական ռազմագերիների գնդակահարությունները)։

Ինչպես կարելի է առանց դատ ու դատաստանի գնդակահարել ռազմագերիներին, կա նաև Ժնևյան կոնվենցիան, որոնք նրանք (ադրբեջանական կողմը) ստորագրել են և Եվրոպայի Խորհրդի անդամներ են, նրանք պարտավոր են հետևել նույն մարդասիրական օրենսդրությանը, այն ամենին, ինչը պատերազմի նման սարսափելի բանը քիչ թե շատ մարդկային է դարձնում։

Սերգեյ Չամանյան- Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր (հոկտեմբերի 15-ը) քանի՞ լրագրող է տուժել:

Սուրեն Սարումյան- 5-6 հոգի հստակ է․ նրանք, որոնք ծանր վիրավորվել են և բժշկական օգնություն են ստացել բժշկական կենտրոններում`Le Monde-ը, Յուրի Կոտենոկը, մեր հայ լրագրողները, օտարերկրյա լրագրողներին ուղեկցողները։

Սերգեյ Չամանյան- Միջազգային պարբերականների քանի՞ լրագրող և սպասարկող անձնակազմից (օպերատորներ, պրոդյուսերներ և այլն) քանի հոգի է՞ այս պահին աշխատում Արցախում:

Սուրեն Սարումյան- Չեմ կարող հստակ թիվ նշել։ Այս տվյալների համար կարելի է դիմել մեր ԱԳՆ, քանի որ հավատարմագրումն անում են նրանք։

«Մեդիա պաշտպան»-ին ԱԳՆ-ն հայտնել է, որ  հաստատել  է 50-ից ավելի լրատվական գործակալությունների մասնակցությունը։

Շարքի հաջորդ հարցազրույցը՝ շուտով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}