Քաղաքական 11:29 29/10/2020 Տարածաշրջան

ԱՄՆ նախընտրական և հետընտրական քաղաքականությունը ԼՂ հարցում. վերլուծաբանների գնահատականները

ԼՂ հակամարտությունն իր արձագանքն է ստանում ամերիկյան նախընտրական քաղաքական դաշտում: Ինչպիսի քաղաքականություն կորդեգրի ԱՄՆ-ը ընտրություններից հետո՝ անդրադառնում են վերլուծաբանները։

Պատերազմը Լեռնային Ղարաբաղում համընկավ ԱՄՆ-ում ընթացող նախընտրական թեժ շրջանի հետ: ԼՂ հակամարտությունը տարբեր առիթներով ընդգրկվեց նաև վաշինտոնյան քաղաքական օրակարգում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Խնդրին արձագանքեցին ինչպես հանրապետական թեկնածու, ԱՄՆ նախագահ Թրամփն ու իր վարչակազմը, այնպես էլ դեմոկրատների թեկնածու Բայդենը: ԱՄՆ-ի նախագահը մի քանի անգամ խոսեց ԼՂ հակամարտության մասին՝ կոչ անելով կողմերին դադարեցնել կրակը: Պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ անցած շաբաթ բանակցություններ ու քննարկումներ անցկացրեց Վաշինգտոն ժամանած ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որի արդյուքում կողմերը հայտնեցին մարդասիրական հրադադարի հաստատման մասին, որը սակայն չպահպանվեց: ԱՄՆ պետքարտուղարի մամլո խոսնակ Մորգան Օրտագուսն «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում կարևորել է վաշինգտոնյան բանակցությունները՝ շեշտելով, որ դրանք տևեցին նախատեսվածից երկար: Նա ընդգծում է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ կողմերը հավատարիմ մնան հրադադարի պահպանմանը՝ շեշտելով հարցի կարևորությունը Թրամփի վարչակազմի համար: ԱՄՆ կշարունակի ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրել այս ուղղությամբ պետքարտուղարի ու փոխպետքարտուղարի միջոցով, հայտնելմ է Օրտագուսը:

«Կարծում եմ, որ ինքներդ տեսնում եք Միացյալ Նահանգների ներգրավվածության բարձր մակարդակը ոչ միայն այս օրերի ներգրավվածության առումով, այլ նաև Մինսկի խմբի միջոցով, ինչը շատ կարևոր է այս գործընթացի համար»,- նշել է Մորգան Օրտագուսը:

Իր հերթին դեմոկրատների թեկնածու Բայդենը հրապարակել էր գործողությունների ծրագիր՝ խոստանալով ընտրվելու պարագայում առաջնորդվել դրանով ԼՂ հակամարտության ու տարածաշրջանային անվտանգության հարցերում: Հրադադարի ձախողումից հետո Բայդենը հանդես եկավ հայտարարությամբ ԼՂ հակամարտության վերաբերյալ, ուր ընդգծեց, որ հրադադարի ձախողումը լայնածավալ մարդասիրական աղետով է սպառնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որի անվտանգությունը պետք է ապահովվի: Նա կոչ արեց նախագահ Թրամփին ուղիղ կապ հաստատել ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ` անհապաղ դե-էսկալացիա իրականացնելու և ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դադարեցնելու համար:

Քննադատելով Թրամփին ուղիղ կապ հաստատելու հապաղման մեջ՝ Բայդենը կոչ արեց վարչակազմին ամբողջությամբ իրականացնել և չչեղարկել Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնի պահանջները, որպեսզի կանգնեցվի ռազմամթերքի հոսքը դեպի Ադրբեջան: Նա նաև կոչ արեց Թուրքիային և ՌԴ-ին դադարեցնել հակամարտության թեժացումը զենքի մատակարարման մնիջոցով, իսկ Թուրքիայի դեպքում՝ նաև վարձկանների: Ընդգծելով եվրոպական գործընկերների հետ համագործակցությամբ Միացյալ Նահանգների առաջնորդությունը դիվանագիտական ջանքերում և միջազգային մարդասիրական օգնության տրամադրման կարևորությունը՝ Բայդենը շեշտեց, որ իր վարչակազմն առաջնոդվելու է հենց այս քայլերով:
Մի շարք վերլուծաբանների կարծիքով, սակայն, ԱՄՆ ներգրավվածությունը այս տարածաշրջանում, մասնավորապես ԼՂ հարցում սահմանափակ է արդեն մի քանի տարի: Եվրոպայի Քարնեգիի հիմնադրամի վերլուծաբան Թոմ դե Վաալն իր վերջին հոդվածներից մեկում չի բացառել, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների համար հատուկ ընտրել է միջազգային այսօրվա բարդ ժամանակահատվածը: Մի շարք գործոնների շարքում վերլուծաբանը մատնանշում է նաև ԱՄՆ-ի վերջին տարիների սահմանափակ ներգրավվածությունն այստեղ:

«Միացյալ Նահանգները տարիներ շարունակ հիմնականում ներգրավված չէր այս հարցում՝ չնայած ԵԱՀԿ-ի կողմից հովանավորվող միջնորդական գործընթացում իր ունեցած առաջատար դերին»,- կարծում է դե Վաալը:

ԱՄՆ սահմանափակ ներգրավվածության մոտեցումը կիսում է նաև Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:

«Կարծում եմ, որ ամերիկյան ներգրավվածությունը սահմանափակ է այսօր: Կարծես թե ԱՄՆ հետ է քաշվել այս ճգնաժամից ու նաև վերջին տարիներին այս տարածաշրջանից ևս»,- ասում է Սթրոնսկին:

Իսկ ինչպիսի քաղաքականություն կորդեգրի Հարավային Կովկասում և ԼՂ հակամարտության հարցում Վաշինգտոնը նախընտրական շրջանից հետո: Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթը չի ակնկալում ամերիկյան քաղաքականության կտրուկ փոփոխություն անկախ իշխանության եկած քաղաքական ուժից: ԱՄՆ կլինի դիվանագիտորեն ակտիվ և կաջակցի հրադադարի հաստատմանը, գտնում է նա, սակայն Վաշինգտոնը պատրաստ չի լինի մեծ ճնշում գործադրել Երևանի, Անկարայի կամ Բաքվի վրա՝ դիրքորոշման լուրջ փոփոխություններին հասնելու համար, կարծում է Հերբսթը:

«Չեմ կարծում, որ ամերիկյան ավելի մեծ ճնշում կտեսնենք: Կլինեն որոշակի ճնշումներ, բայց, հավանաբար, ոչ բավարար՝ Թուրքիայից զենքի հոսքը դադարեցնելու համար: Միգուցե ամերիկյան ճնշումը բավարար լինի Իսրայելից զենքի հոսքը կանգնեցնելու հարցում»,- ասում է նա:
Իր հերթին Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը չի ակնկալում քաղաքական գծի լուրջ փոփոխություն Թրամփի վարչակազմի վերընտրության դեպքում, քանի որ, ըստ նրա, գործող վարչակազմը չի վարել ակտիվ քաղաքականություն այստեղ այս ողջ ընթացքում:

«Չեմ տեսնում որևէ պատճառ, որ այս քաղաքականությունը փոխվի Թրամփի երկրորդ ժամկետի ժամանակ»,- ասում է Կազլյարիչը:

Վերլուծաբանը սակայն վստահ չէ, թե որքան ակտիվ կլինի ամերիկյան նոր վարչակազմն այս հարցի շուրջ, եթե հաղթանակ տոնի Բայդենը՝ շեշտելով խնդիրների առաջնահերթության և ներքաղաքական մարտահրավերների գործոնները: Առկա են ավելի մեծ մարտահրավերներ ինչպիսիք են, օրինակ, Չինաստանի ու ՌԴ հետ կապված հարցերը, գտնում է Ռիչարդ Կազլյարիչը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}