ԱԻՆ. Հատուկ ուշադրություն է դարձվում բանկոմատների, տերմինալների վարակազերծմանը
Covid-19 համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների շրջանակում ԱԻՆ Փրկարարական ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների փրկարարների կողմից շարունակվում են ամենօրյա ախտահանումներ իրականացվել կանգառներում, սուպերմարկետներում, հանրային նշանակության այլ վայրերում։
Նախարարությունից հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվում նաև բանկոմատների, վճարային տերմինալների վարակազերծմանը։
Հոկտեմբերի 22-28-ը կրկնապատկվել է այդ տարածքների թիվը: Կատարվել է 7414 ախտահանում, որից 4697-ը՝ մարզերում, 2717-ը՝ Երևանում։
Հարակից հրապարակումներ`
- 28.10.2020. Կորոնավիրուսի 2241 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
- 27.10.2020. Կորոնավիրուսի 1600 նոր դեպք է գրանցվել, 34 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ