Թուրքական ահաբեկչական մտածողության հաղթանակը չի շրջանցելու որևէ թիրախային պետություն. Ռուբեն Մելքոնյան
«Կարծում եմ ռուսական պատմական միսիան՝ իրականացնել հակաահաբեկչական գործողություններ ինչպես Սիրիայում, այնպես էլ Արցախին մերձակա տարածքներում տեղակայված ահաբեկիչների նկատմամբ, ժամանակի հրամայական է և ռուսական պետական գաղափարախոսության թելադրանքն է»,- մամուլի ասուլիսում հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նրա կարծիքով, ռուս-թուրքական բոլոր ժամանակների պատերազմների խորքային գաղափարախոսություը հակաահաբեկչական պատերազմներն էին: Ըստ թուրքագետի, այդ պատերազմների ժամանակ Ռուսաստանը փորձել է տարբեր ժողովուրդներին՝ բուլղարներին, հույներին, հայերին փրկել օսմանյան կայսրության ահաբեկչություններից:
Մելքոնյանն ընդգծեց՝ քաղաքակիրթ աշխարհը պետք է հասկանա, որ բախվել է ահաբեկչական մտածողության հետ, և այդ բախումն առաջինը կասեցնում է հայ զինվորը, արցախահայությունը՝ որպես պատնեշ կանգնելով ադրբեջանական ահաբեկչական այս հարձակումների դեմ:
«Այն պետությունները, որոնք հիմա պասիվություն են պահում կամ երբեմն անհասկանալի քայլեր են անում, եթե կարծում են՝ թուրքական սպառնալիքը նրանց շրջանցելու է, չարաչար սխալվում են: Թուրքական ահաբեկչական մտածողության հաղթանակը չի շրջանցելու որևէ թիրախային պետություն»,- հայտնեց բանախոսը և նկատեց, որ Արցախի դրոշի ներքո պետք է համախմբվի ողջ քաղաքակիրթ աշխարհը՝ իրականացնելու հակաահաբեկչական պատերազմ:
Նրա խոսքով, Ֆրանսիայից բացի եվրոպական մի շարք երկրների պահվածքները շատ անհասկանալի են, նրանց չեզոքությունն՝ ընդգծված բացասական չեզոքություն է և հետքայլ այն համամարդկային արժեքներից, որոնք այդ երկրներում հռչակվել են որպես գերակայություն:
Մելքոնյանի համոզմամբ, աշխարհը պետք է ֆիքսի, որ Թուրքիան սպառնալիք երկիր է ոչ միայն Արցախին, Հայաստանին և տարածաշրջանին, այլև ընդհանրապես՝ քաղաքակրթությանը: Իսկ Արցախը, ըստ նրա, ի զորու է պայքարել և պաշտպանել իր իրավունքները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ