Ջոնաթան Լաքոթ. Ուղղակի հինգ րոպե մտածեք
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նկարներ, որտեղ Ֆրանսիայի խորհրդանիշ հուշարձաններն ավերված են տանկերի ու զրահատեխնիկայի հարվածներից, դրանց շուրջբոլորն ամայացած է, կրակից բարձրացող ծուխ է, մահացած զինծառայողների մարմիններ են ընկած։
Փարիզում երևակայական պատերազմը պատկերող այս նկարները, որոնց հեղինակը լուսանկարիչ Պատրիկ Շովելն է, ցուցադրվել են 2011 թ. կայացած «Պատերազմն այստեղ է» խորագրով ցուցահանդեսում։
«Ուղղակի, հինգ րոպե մտածեք»,-գրել է Ֆրանսիայի դեսպանը՝ ենթադրաբար ակնարկելով Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերածությունները, մեծ թվով զոհերը, ոչնչացվող պատմամշակութային հուշարձանները։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ