5 մլրդ դրամի վարկային և դրամաշնորհային միջոցներ են նախատեսված նոր աղբավայրերի նախագծման և կառուցման համար. Սերգեյ Ներսիսյան
«2021 թվականի բյուջեով Երևան քաղաքին տրամադրվով դրամաշնորհները, այդ թվում սուբվենցիոն նպատակային հատկացումները և ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան նախատեսվել է 22 մլրդ 503 մլն դրամ»,- ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:
Փոխքաղաքապետի խոսքով, պետության կողմից Երևանին պատվիրաված լիազորությունների կատարման համար բյուջեով նախատեսված է ևս 36 մլրդ 15 մլն դրամ, որը 2019 թվակնի համեմատ քիչ է 20 մլրդ 95 մլն դրամի չափով, որն ընդգրկում է վարկային և դրամաշնորհային բաղադրիչներ:
Սերգեյ Ներսիսյանի խոսքով, մայրաքաղաքի նպատակային հատկացումներն ավելացել են 39 մլն դրամով՝ կազմելով 9 մլրդ դրամ, իսկ ֆինանսական համահարթեցման նպատակով տրամադրով դոտացիան մնացել է անփոփոխ՝ 13 մլրդ դրամ:
Փոխքաղաքապետը ներկայացրեց, որ վերգետնյա էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումների ծառայությունների նպատակով հատկացվող սուբվենցիան կազմել է 628 հազար դրամ, որով նախատեսվում է իրականացնել մայրաքաղաքի էլեկտրատրանսպորտային ցանցի պահպանում ու շահագործումը, իսկ փողոցների նորոգման և ճաքալցման համար նախատեսվել է 3 մլրդ դրամ:
Նա տեղեկցրեց, որ արտադրպորցական դաստիարակության մասով հատկացումը կազմել է 62 մլն դրամ, որով ֆինանսավորվելու է եկու մարզադպրոց:
Փոխքաղաքապետի խոսքով, կոշտ թափոնների կառավարման մասով Վերակառուցման և զարգացման և Եվրոպական ներդրումների բանկերի և ԵՄ հարևանույթն գործիքի աջակցությամբ դրամաշնորհային և վարկային աջակցությունը կազմում է 5 մլրդ դրամ, որով իրականացվելու են Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի մեկուսացման և եվրոպական չափորոշիչներով նոր աղբավայրերի նախագծման և կառուցման աշխատանքներ:
Մայրաքաղաքը ներկայացնող պաշտոնյան պատգամավորներին հայտնեց, որ Վերակառուցամ և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործըներության էներգախնայողության և բնապահպանական ֆոնդի աջակցությամբ վարկադրամաշնորհային հատկացումները կազմելու են 1.5 մլրդ դրամ, որով իրականացվելու են 28 փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացում և էլեկտրախնայողության աշխատանքներ:
833 մլն դրամ էլ, ըստ Ներսիսյանի, նախատեսված Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը