Ռյա Թազայի մոտակայքում մեքենան ընկել է ձորակը
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 6-ին, ժամը 11:23-ին ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ռյա Թազա գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Առաքել Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ տուժածներ չկան։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից: