Բելառուսում նախօրեի բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 1000 մարդ է բերման ենթարկվել
Անվտանգության աշխատակիցները Բելառուսում կիրակնօրյա բողոքի ցույցերի ընթացքում բերման են ենթարկել ավելի քան 1000 մարդու: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով «Весна» իրավապաշտպան կենտրոնին:
Կայքում ներկայացվել է 1021 ազգանունների ցուցակ: Այն պարունակում է տեղեկություններ, թե որտեղ է անձը բերման ենթարկվել, և որոշ դեպքերում, ուր են նրան տարել:
Ձերբակալությունների մեծ մասը գրանցվել է Մինսկում, նաև Վիտեբսկում, Գոմելում, Բոբրույսկում:
Նշվում է, որ Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են երրորդ ամիսն անընդմեջ: Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ալեքսանդր Լուկաշենկոյին հաղթող ճանաչեց օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններում։
Ընդդիմության թեկնածուների բոլոր շտաբները հայտարարել են պաշտոնական արդյունքները չճանաչելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան