1992 թվական, մայիսի 9, Շուշիի ազատագրումը
1992 թ. մայիսի 8 երեկոյան ժամը 18։00-ին հայ մարտիկները վերջնական տիրացան Շուշի քաղաքի կենտրոնին՝ ադրբեջանական զինյալների հսկողության տակ թողնելով միայն հարավային հատվածը։
Մայիսի 8-ի ուշ երեկոյան Շուշիի երկնակամարն աստիճանաբար խաղաղվեց։ Միայն երկար ընդհատումներով քաղաքի տարբեր ծայրերից լսելի էին ավոտմատային կրակահերթեր։
Հայոց Արցախ աշխարհի հինավուրց քաղաքը, որը տասնամյակներ շարունակ ադրբեջանցիներ կողմից հանիրավի թմբկահարվում էր որպես մուսուլմանական գահանիստ, վերջապես գտավ իր իսկակակն տիրոջը։
Մայիսի 9-ին Շուշին լրիվությամբ ազատագրված էր։