Իրանը ողջունում է Արցախի շուրջ համաձայնագիրն ու պատրաստականություն հայտնում աջակցել ռուս խաղաղապահների տեղակայմանը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի և Ռուսաստանի միջև Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ձեռք բերված համաձայնագիրը: Այս մասին գրում է Pars Today-ը։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը հրապարակած հաղորդագրության մեջ նշել է. «Հույս ունենք, որ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված համաձայնագիրը, որի սկզբունքները ներառված էին Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկած նախագծում, կհանգեցնի Կովկասում կայուն խաղաղության»:
Հաղորդագրության մեջ Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը ընդգծելով ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, գրավյալ տարածքների ազատագրման, փախստականների վերադարձի, փոքրամասնությունների անվտանգության ու իրավունքների հարգման և տարածաշրջանից բոլոր թաքֆիրական ուժերի և օտարերկրյա կռվողների դուրսբերման անհրաժեշտությունը, նշել է.«Իրանը մեկ անգամ ևս իր պատրաստակամությունն է հայտնում տարածաշրջանում կայուն անվտանգության ու խաղաղության հաստատմանը նպաստելու և տարածաշրջանային նախաձեռնություններին ներգրավելու համար»:
«Իսլամական հանրապետությունը հայտարարում է հրադադարի համաձայնագրի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայմանն աջակցելու իր պատրաստակամության մասին»,- ասված է Իրանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ժոզեպ Բորել․ Այժմ բանակցությունները պետք է ապահովեն, որ ցանկացած կարգավորում կայուն լինի
- Ֆրանսիայի ԱԳ նախարար․ Բանակցությունների արդյունքում տեղահանվածները պետք է վերադառնան ու սահմանվի ԼՂ կարգավիճակը
- Պետդեպը՝ ԼՂ խնդրով ձեռք բերված հայտարարության մասին
- ՀՀ և Վրաստանի վարչապետները ընդգծել են կրակի դադարեցման լիամասշտաբ համաձայնության հասնելու կարևորությունը
- Կովկասում նոր դարաշրջան է սկսվում. Սալոմե Զուրաբիշվիլի
- Ցանկացած տևական պայմանավորվածություն պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը․ Ելիսեյան պալատ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ