Այս երկրի միակ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է․Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայությունում ես որպես վկա եմ հարցաքննվել 307.4 հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում: Այս մասին ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Քրեական գործ է հարուցվել, ես որպես վկա եմ հարցաքննվել: Երևի Արցախը հանձնելու դավաճանական պայմանագիրը ստորագրելու մասին բարձրաձայնելը և բողոքի ձայն բարձրացնելն այս իշխանությունները համարում են տեղեկատվության հրապարակման խախտում»,-ասաց Վանեցյանն ու հավելեց․ «Այս երկրի միակ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է և այն ղազագիրը, որը նա ստորագրեց և կզեց թուրք-ադրբեջանական իշխանությունների դիմաց, չի կարող շարունակվել: Իմ այլընտրանքը նա էր, որ եթե նորմալ կառավարվեր երկիրը, պարգևավճարներ բաժանելու փոխարեն, անիմաստ տեղը ՍՈւ-30 կործանիչներ գնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը լսեր մասնագետներին և գներ օդը պաշտպանող զենք, զինամթերք գներ և բանակը ճիշտ կառավարեր, այլ ոչ թե կառավարեր զուտ պոպուլիզմի տարրեր օգտագործելով, մենք այսօր չէինք ունենա այս պատկերը կամ պատրաստ կլինեինք այս պատերազմին»։