Քաղաքական 20:36 11/11/2020 Հայաստան

Թողնում ենք տարածքն ու գնում տներով (լրացվում է)

20․29

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց․ «Ես խնդրում եմ հիմա մենք թողնում ենք տարածքն ու գնում տներով՝ պայմանով,որ  վաղը էլի ենք միջոցառումներ անելու, գնում ենք գրասենյակ մեր գործողությունները պլանավորելու և հայտարարելու»։

Պետրոսյանն էլ հավելեց «Մեր պահանջը մնում է օրակարգում, պարզապես չենք ուզում, որ մեր քաղաքացիների մատից արյուն թափվի, չենք ուզում ոստիկանություն-քաղաքացի անջրպետը խորացվի»։ Նա նաև ավելացրեց, որ դեռ ակնկալում են, որ «Իմ քայլի» դուխով պատգամավորը կգան և խորհրդի նիստը կգումարվի։ 

20․20

Հարցին,թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո կարող եք վերադարձնել տարածքները, ԲՀԿ-ական  Գևորգ Պետրոսյանն ասաց․«Հիմա որ ասեմ վաղը մենք կվերադարձնենք, էտ նշանակում է նայեմ ձեր աչքերին ու սուտ ասեմ»։

Պետրոսյանը նաև ժամանակ խնդրեց իրավական լուծումներ գտնելու համար։

20․11

«Հավաքվել է 33 ստորագրություն։ Դա կօգնի արտահերթ նիստ գումարելուն, սակայն որպեսզի արտահերթ նիստում որոշում կայացվի դրա համար պետք է 67 ձայն։ Հիմա մենք սպասում ենք, որ իրանք գոնե 3 հոգի գան, որպեսզի խորհրդի նիստը կայանա,բայց նիստը չի կարող լինել իրավազոր,եթե 67 հոգի ներկա չեն։ Հիմա ես չգիտեմ ինչ կարող ենք անել»,- ասաց  ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Գևորգ Պետրոսյանը։

20։04

Պայթուն տեղի ունեցով, որն իրարանցում առաջացրեց ցուցարարների շրջանում։Իշխան  Սաղաթելյանը հայտարարեց, որ սա հերթական պրովակացիան է։

19.55

ՀՅԴ Արծվիկ Մինասյանը կոչով դիմեց իմքայլական պատգամավորներին․ «Հարգելի պատգամավորներ դուք ժողովրդի ընտրյալ եք, այսօր ձեր համար ստեղծված է հնարավորություն ապացուցելու համար, որ պատրաստ եք հանուն հայ ազգի իրավունքների կատարել կաևոր քայլ այն է՝ գալ ԱԺ և քվեարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության օգտին։ Այս քայլով դուք կկարողանք հայոց պատմության մեջ մնալ որպես պատգամավորներ, ովքեր պաշտպանեցին հայ ազգի պատիվը»։

Նա նաև նշեց, որ անհրաժեշտոթյան դեպքում կապահովեն պատգամավորների անվտանգությունը։

17։52

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը, դիմելով  վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց. «44 օր ես Ստեփանակերտում նստած սպասում էի, որ խելքի կգաս, չես ծախի մեզ ու մեր հայրենիքը։ Դու չեկար, դու ծախեցիր։ Մենք չունենք օրեր, ժամանակ։ Հեռացիր, թող փրկենք իմ երկիրը, մեր պետականությունը․ Հիշում եք՝ իմքայլական Շիրակ, Լուլու, Արարատ Միրզոյան, մտել էինք մեր Ազգային ժողով, մեր վրա մատ էինք թափ տալիս։ Ուր եք, եկեք, գոնե մի փոքր մարդկություն ունեցեք։Ստեփանակերտում, դիրքերում  այս պահին մարդիկ կան, ովքեր չեն լքելու»։

17։36

«Այստեղ շատ չեն ինձ պես սպիտակամազ մարդիկ, այստեղ կարող էին լինել 7-8000 իմ հասակակիցները, որոնք ընկան 1994 թվականին: Այս ստահակը, ստորագրելով պայմանագիրը, և հայտնելով հողերը զիջելու իր համաձայնությունը, ոչ միայն վաճառեց այս մի քանի հազար մեր մատղաշ երեխաների կյանքը, այլ նաև իմ այն ընկերների, որոնք ընկան 1992-94 թվականներին»,- խորհրդարանի դիմաց ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը։


Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը հաղթանակի զինվորներին դավաճանել է, պղծել է այդ տղաների հիշատակը՝ հանձնելով հողերը.

«Նա զրոյացրեց ամբողջ 30 տարվա մեր պայքարը։ Այսպիսի դավաճանություն, այսպիսի հանցագործություն ոչ մի ժողովուրդ չի կարող ներել։  Հույս կարող է ունենալ միայն պարանոյիկը, որ ապրում է իր զառանցանքների աշխարհում, հարցրեք ձեր ծանոթ բժիշկներին, և կիմանաք, որ այդ պարանոյիկներն ապրում են զառանցանքների մեջ։ Իսկ մենք ապրում ենք իրականության մեջ։ Կան մարդիկ, որ ասում են՝ թող Փաշինյանը մնա։ Ես հարց եմ տալիս, իսկ իրենք կարո՞ղ են ասել մնալով ի՞նչը պիտի հանձնի, ի՞նչն է կիսատ թողել։ Էլ ի՞նչ ունի անելու, ավերելու, պղծելու։ Ընտանիքը պղծեց, մեր ազգային արժեքները պղծեց, Ղարաբաղը ոչնչացրեց։ Ո՞վ է սա, այս անարմատ հիվանդը»։

17։05

Ոստիկանների ուղեկցության ԲՀԿ-ական պատգամավորները Բաղրամյան փողոցի մուտքով մտան ԱԺ շենք։

Մյուս քաղաքացիները, որոնք ուղեկցում էին պատգամավորներին, համաձայնեցին տեղում սպասել՝ հասկանալու, թե ինչպիսի որոշում կարող է ընդունվել։ Նրանք փակել են Բաղրամյան փողոցի երթևեկելի հատվածը։

16։59
Ազատության հրապարակում հանրահավաքից, կառավարության մոտ ակցիայից հետո քաղաքացիները, քաղաքական գործիչները հասել են Ազգային ժողովի մոտ։ Նրանք պահանջում են, որպեսզի Ազգային ժողովն առաջիկա ժամերին հրավիրի արտահերթ նիստ, քննարկել Նիկալ Փաշինյանի պաշտոնանակության հարցը։

ԲՀԿ խմբակցությունն ունի նման նախաձեռնություն։ «Պահանջում ենք «Լուսավար Հայաստանին», «Իմ քայլի» 88 պատգամավորներին, որոնք պատասախանատվություն ունեն այս ամեն ինչի համար»,- ասաց ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը։

ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հիմա ինքն ու իր գործընկերը մտնում են ԱԺ, դիմում է ոստիկաններին չխոչընդոտել իրենց մուտքը իրենց աշխատանքի վայր։
«Բացառապես և միայն իրավական ճանապարհով սկսում ենք արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց, դրա համար պետք է լինենք մեր աշխատանքի վայրում՝ ԱԺ-ում»,- նշեց նա։

Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Դիմում եմ «Իմ քայլի» այն պատգամավորներին, որոնք տարբեր կապի միջոցներով ինձ ասել են, որ զարհուրած են, որ ցավում են, ասել են՝ դուք սկսեք գործընթաց, վերջին պահին մենք կմիանանք ձեզ: Չկա վերջին պահ, սա միակ ու ճակատագրական պահն է»:

16։11
Կառավարության մոտ հավաքված ժողովուրդը բղավում է՝ «Նիկոլ հեռացիր», «Նիկոլ հեռացիր», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, դավաճան»։

ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը շենքում  չէ, այժմ կշարժվեն Ազգային ժողով՝ պահանջելով ԱԺ-ն հրատապ արտահերթ նիստ հրավիրի։
«Եթե Նիկոլ Փաշինյանը ինքնակամ չի հրաժարվում, Ազգային ժողովն առաջիկա ժամերին հրավիրի արտահերթ նիստ, շատ արագ լուծի վարչապետի պաշտոնանակության հարցը։ Սա է մեր խնդիրը, որ առաջիկա ժամերի ընթացքում պետք է իրականացնել»,- ասաց նա։
Այժմ քաղաքացիներն ու քաղաքական գործիչները շարժվում են դեպի Ազգային ժողով։

Նրանց հետ քայլում են նաև հոգևորականներւ։ Նրանք նշում են, որ չեն մտնում քաղաքականության մեջ, ակցիային չեն մասնացում։

«Երբ տեսնում ես բախում ոստիկանների ու քաղաքացիների միջև, նրանց մեջտեղում պետք է կանգնի մեկը, ով հարգված ու ընդունված է երկուսի կողմից էլ։  Եթե պետք է անխաղաղ վիճակ լինի, երևանի մեր ներկայությունը տա այդ խաղաղ վիճակը»,- ասաց հոգևորականներից մեկը։16.01

«Այն, ինչ տեղի է ունեցել, երբեք չի եղել մեր երկրի պատմության մեջ:  1992-1994 թվականներին Արցախի 4,4 հազար քառակուսի կիլոմետրին գումարվել է 8,2 քառակուսի կմ և Արցախի Հանրապետությունը դարձել է 12,6 հազար քառակուսի կմ: 2 օր առաջ ստորագրվել է թուղթ, որով 12,6 հազարը 10,1 հազարը տրվում է թուրքերին: Մնում է 2,5 հազար: Այս հետքը 2 տարի առաջ երևում էր, երբ որ հաձակվում էր քաղաքական կուսակցությունների վրա, երբ հարձակվում էր ռազմավարական դաշնակիցների վրա, նախկին զինվորականների վրա»,- այսօր հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով, այս տարի հոկտեմբերի 8-ին, երբ մարտեր էին գնում Հադրութի կողմը, արդեն մշակվել էր, որ Շուշին պետք է հանձնենք. «Հարավային կորպուսը ամբողջովին ջարդվեց և մարդիկ նահանջում էին: Տղաները կանգնած էին, կարող էին գրոհել, հետ բերել, դա չէր թույլատրվում...։ Հոկտեմբերի 8-ին արդեն Փաշինյանին ասվել էր, որ Ալիևն ուզում է բոլոր 7 շրջանները, պլուս Շուշին, պլուս ինչ կհասցնի գրավել բուն Ղարաբաղից, մի բան էլ Հայաստանից»,- նշեց նա։

Ըստ Բագրատյանի, շատերն ասում են՝ Ռուսաստանը չօգնեց. «Մենք աղաչել ենք, որ սա ստորագրենք, որովհետև Ալիևն ասում էր՝ լրիվ եմ ուզում վերցնել: Հիմա եթե Փաշինյանը մնա իշխանության, ի՞նչ ենք անելու: Վստա՞հ եք, որ վաղը  Երևանը չի տալու: Ոչ մի դեպքում, նա պիտի հեռանա օր առաջ»։

16.01

«Այն, ինչ տեղի է ունեցել, երբեք չի եղել մեր երկրի պատմության մեջ:  1992-1994 թվականներին Արցախի 4,4 հազար քառակուսի կիլոմետրին գումարվել է 8,2 քառակուսի կմ և Արցախի Հանրապետությունը դարձել է 12,6 հազար քառակուսի կմ: 2 օր առաջ ստորագրվել է թուղթ, որով 12,6 հազարը 10,1 հազարը տրվում է թուրքերին: Մնում է 2,5 հազար: Այս հետքը 2 տարի առաջ երևում էր, երբ որ հաձակվում էր քաղաքական կուսակցությունների վրա, երբ հարձակվում էր ռազմավարական դաշնակիցների վրա, նախկին զինվորականների վրա»,- այսօր հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով, այս տարի հոկտեմբերի 8-ին, երբ մարտեր էին գնում Հադրութի կողմը, արդեն մշակվել էր, որ Շուշին պետք է հանձնենք. «Հարավային կորպուսը ամբողջովին ջարդվեց և մարդիկ նահանջում էին: Տղաները կանգնած էին, կարող էին գրոհել, հետ բերել, դա չէր թույլատրվում...։ Հոկտեմբերի 8-ին արդեն Փաշինյանին ասվել էր, որ Ալիևն ուզում է բոլոր 7 շրջանները, պլուս Շուշին, պլուս ինչ կհասցնի գրավել բուն Ղարաբաղից, մի բան էլ Հայաստանից»,- նշեց նա։

Ըստ Բագրատյանի, շատոերն ասում են՝ Ռուսաստանը չօգնեց. «Մենք աղաչել ենք, որ սա ստորագրենք, որովհետև Ալիևն ասում էր՝ լրիվ եմ ուզում վերցնել: Հիմա եթե Փաշինյանը մնա իշխանության, ի՞նչ ենք անելու: Վստա՞հ եք, որ վաղը  Երևանը չի տալու: Ոչ մի դեպքում, նա պիտի հեռանա օր առաջ»։

15.40

«Ես Ստեփանակերտից եմ, ԱՀ քաղաքացի եմ, բայց հիմա չգիտեմ իմ ստատուսը, չգիտեմ՝ ԱՀ քաղաքացի եմ, ՀՀ քաղաքացի եմ, թե՞ Ադրբեջանի քաղաքացի։ Որովհետև մեզ հանձնել են, հանձնել են վատ ձևով ու անգամ մեր ստատուսը մենք չգիտենք»,- ասաց հանրահավաքին մասնակցող արցախցիներից մեկը։

Նրա խոսքով, իրենք դուրս են եկել փողոց՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետև Արցախի ժողովրդից ոչ ոք չի հարցրել՝ էդ հողերը հանձնել, թե՞՝ չէ։

«Մենք պահանջատեր ենք, որովհետև մեր հայրերը կռվում են հողում, մեր եղբայրները էնտեղից ասում են՝ մենք պահում ենք, բայց ստեղից հանձնել են։ Նիկոլը ոչ մի բան չի արել, հիմա ես պահանջատեր եմ, չգիտեմ՝ գուցե ուշ է, բայց թող հելնի, հրաժարականը տա, միգուցե կարողանանք մի բան անել, փրկել»,- նեղրստեց նա։

Արցախցու խոսքով, այժմ էլ Ստեփանակերտում հայեր կան, ոչ ոք չի ուզել դուրս գալ.

«Հիմա մեզ ասում են՝ հետ գնացեք Ստեփանակերտ, ո՞նց գնանք, եթե Շուշիում թուրքն է, ո՞նց կարող ենք հանգիստ քնել, եթե գիտենք՝ կացնով մարդասպաններ կան։ Ի՞նչ է, գիշերը պետք է ավտոմատով քնենք, որ չգան մեզ կացնով մորթեն, հա՞»։

15։10
ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ այս պահին երթով շարժվում են դեպի կառավարություն՝ որն անգործության է մատնված, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը,  Ազգային ժողովի հրատապ նիստ։

14։53

Դաշնակցական Գեղամ Մանուկյանը բեմից հայտարարեց.

«Անցնող 50 օրերի ընթացքում ամեն մեկս իր ուժերի չափով, իր կարողության չափով, հազարավորներն իրենց կյանքի գնով ասում էին մի բան, որ հիմա պակասում է, ասում էինք՝ Արցախը մերն է։ Հայաստանի տարբեր քաղաքներից մեր օգնության ձեռքն էինք մեկնում Արցախին, գիտեինք, որ այս իշխանությունն այնքան ապաշնորհ է, որ չի կարող այս ծրագիրն իրականացնել։

Ամեն մեկս հասկանում ենք, որ այս պահին իշխանությունն ինքն է, կառավարությունն ինքն է, այդ պատճառով Արցախի հանձնումը ստորագրած այս մեկ մարդուն ասում ենք, Աստծո սիրուն, հեռացիր։ Հեռացիր հանուն Արցախի,  հեռացիր հանուն հայության, հեռացիր նույնիսկ հանուն քո ընտանիքի, որ հետո սերունդները գոնե հիշեն»։

Մանուկյանի ելույթից հետո Ազատության բազմամամարդ հրապարակը ձայնարկեց՝ «Նիկոլ, հեռացիր», «Արցախ»։

Գեղամ Մանուկյանն իր խոսքում նշեց. «Երբ 88-ին մեր ծնողները, մենք հավաքվում էինք Ազատության հրապարակում ու բացականչում էինք Արցախ, մեզանից մեծ  մասը նույնսիկ չէր պատկերացնում, թե քարտեզի վրա որտեղ է եղել Արցախը, չէր եղել Արցախում, չէր պատկերացնում, թե Ղազանչեցոց վանքն ի՞նչ է, Ամարասն ի՞նչն է, Դադիվանքն ի՞նչ է։ Անցնող երեսուն տարիների ընթացքում Արցախը դարձավ մեր զավակը, մենք դարձանք Արցախի մասը։

Մեզանից շատերի գերդաստաններից շատ ազատամարտիկներ նահատակվեցին այնտեղ, այստեղ հավաքվածների մեծագույն մասի զավակներն իրենց պարտադիր ծառայությունն իրականացրեցին արցախյան առաջնագծերում։ Շատ ծնողներ իրենց զավակներին տեսնելու համար գնում էին այդ առաջնագծերին մոտ բնակավայրեր։ Հիմա թող ձեռք բարձրացնեն այն մարդիկ, ովքեր իրենց զավակների պրիսյագին մասնակցելու համար բնակվել են Հադրութի այն փոքր հյուրատներում»։

Բազմությունից ծափահարություններ ու «այո»-ներ լսվեցին։  Մանուկյանն ասաց, որևէ մեկը չի կարող այն խլել մեզանից, ով փորձեց խլել այդ հպարտությունը, հուշը, հարազատների նահատակությունը, նա պետք է հեռանա.

«Վայրկյան առաջ նա պետք է հեռանա, Նիկոլ, աղաչում ենք, պահանջում ենք հանուն Արցախի, հեռացիր»։

14.40

«Այս դավաճանությունը երկուսուկես տարի պատրաստվում էր։ Ձեր աչքի առաջ քանդվում էր Ղարաբաղի բանակը։ Ձեր աչքի առաջ մենք կորցրեցինք մեր բոլոր դաշնակիցներին»,-  հայտարարեց նախկին վարչապետ, ԱԺՄ կուսակցության հիմնադիր Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց՝ եթե մենք Նիկոլին չքշենք, դա նշանակում է մեր ժողովուրդն արժանապատվություն չունի.

«Նիկոլին քշելը նշանակում է չհամաձայնել կապիտուլյացիային, մի խնդիր կա՝ Նիկոլին քշել, ամեն գնով քշել»։

14.12

ԱԺ նախկին պատգամավոր Կարիեն Աճեմյանն ասաց. «Ով պաշտպանում է Նիկոլին, պաշտպանում է թուրքին։ Մեր ամենաչքնաղ երկիրը վաճառել են։ Որևէ մեկը հայերից այդպիսի փաստաթուղթ չէր ստորագրի։ Նիկոլը հանձնել է այս երկիրը»։

ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանն էլ իր ելույթում նշեց. «Հանրապետության մարզերից հազարավոր հայրենակիցներ գալիս են այստեղ, մնալու են այստեղ մինչ այն պահը, երբ Արցախի հանձնած խայտառակության հեղինակը պատասխան տա։ Մնալու ենք այնքան, ինչքան պետք է»։

14։02

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ինձ նոր զանգել է Արցախից մի քաղաքացի, ասում է՝ հորս գերեզմանը քանդել եմ, հորս գերեզմանը բռնած գալիս եմ Ազատության հրապարակ, որովհետև դավաճան Նիկոլը հանձնել է հողերը։ Նիկոլ, դու հայրենիք չունես։ Դու անաստված ես, Նեռ ես, չգիտեմ՝ ինչի՞ համար, ի՞նչ էր այս ժողովուրդն արել, որ որպես պատիժ դու Նեռ ու քո կինը Նեռ եկաք այս ազգի գլխին։ 

Դիմում եմ իրավապահներին՝ ազատեք Գագիկ Ծառուկյանին ու մյուսներին, որոնց այստեղից տարել եք»։

Այնուհետև նա շարունակեց.

«Նիկո՛լ, դու դեռ շանս ունես փրկվելու. հեռացի՛ր, ներողություն խնդրի՛ ու գնա՛։ Մի՛ կառչիր աթոռիցդ, ես քեզ լավ գիտեմ, Նիկո՛լ, դու հայրենիք չունես, դու մորթապաշտ վախկոտ ես։ Նիկո՛լ, դո՛ւրս արի, դու անաստված ես, դու Նեռն ես, Նեռը։ Էս Աստծո ժողովուրդն ի՞նչ էր արել, որ այսպես արեցիր։ Ժողովո՛ւրդ, բա՛ց թողեք մարդկանց, ում տարել եք։ Թո՛ղ միանան համաժողովրդական հավաքին։ Որևէ մեկս այստեղից չենք գնալու, մինչև այստեղ չգան մեր բոլոր գործընկերները»։

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ընդգծեց. «Սա կուսակցական պայքար չէ, իշխանության համար մղվող պայքար չէ։ Արցախը փրկելու ծրագիր է սա, սա Արցախը և Հայաստանը փրկելու ծրագիր է։ Նիկոլից փրկենք Հայաստանը, որպեսզի փրկենք Արցախն ու Հայաստանը»։

13։39

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն իր ելույթում ասաց. «Պատերազմի ընթացքում ժողովուրդը, քաղաքական ուժերը միասնական էին։ Ողջ պատերազմի ընթացքում իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամեն օր մեղավորներ էին փնտրում։ Միակ մեղավորն ինքն է ու իր իշխող խմբակը, ուստի նա պետք է հեռանա»։

13:30

«Բոլորիս սիրտը ցավում է, բոլորս ողբում ենք, հող չենք տալու, չունենք տալու»,- Ազատության հրապարակում հանրահավաքում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

Նա նշեց՝ թշնամին հասել է Սյունիք, աչքն ընկել է Սյունիքի վրա։

«Այս ստոր արարածներն առանց խոսելու, առանց մեզ ասելու... լավ գիտեին, որ բառ խոսեն, բառը չէին հասցնի ավարտել։ Դու ով ես, որ այդպիսի բան ստորագրես։ Վայրկյան չկասկածես, մինչև վերջ բոլորս միահամուռ պայքարելու ենք, որպեսզի մեր Արցախը լինի ազատ, միասնական, մենք գնալու ենք Գանձասար, Դադիվանք, մոմ ենք վառելու Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում»,- ասաց Ա. Ղազինյանը։

13:15

«Դուք պետական ծառայողներ եք, խելքի եկեք տղերք, դուք չեք ծառայում դավաճաններին, ծառայում եք Հայաստանին, Արցախին, որը դավադիր ուժերն այսօր վաճառում են թուրքին, նրանք համագործակում են թուրքի հետ։ Տղերք մի դառեք թուրքի հետ համագործակցողներ»,- ոստիկաններին դիմեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա կոչ արեց հավաքվածներին չընդհարվել ոստիկանների հետ.

«Մեր շարքեր են ուղարկվել սադրիչներ։ Չտրվել սադրանքների։ Բոլորս միասին պետք է տանենք մեր հայրենիքի փրկության ծրագիրը մինչև վերջ»։

«Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի մնա իշխանության և այսօր պետք է հեռանա»,- ասաց ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը։

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով գլխավոր դատախազը մտնելու է ԱԺ իրեն, Արման Աբովյանին, Գևորգ Պետրոսյանին, իրմի քանի գործընկերներին, Արթուր Վանեցյանին,  ՀՅԴ ղեկավարներին կալանավորելու համար պետական հեղաշրջման կեղծ մեղադրանքով։

«Ժողովուրդ, Նիկոլը հանձնել է Արցախը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

«Նիկոլ դավաճան», «Նիկոլ դավաճան»՝ բղավում են հավաքվածները։

12։47

Այսօր ժամը 13։00-ին Ազատության հրապարակում նախատեսված է 17 կուսակցությունների հանրահավաքը։ Այս պահին արդեն  հրապարակում լարված իրավիճակ է. ոստիկանները բերման են ենթարակում հանրահավաքի մասնակից քաղաքացիներին, նրանց թվում են նաև քաղաքական, հասարակական գործիչներ։

Իրավապահները քաղաքացիներին թույլ չեն տալիս հավաքվել հրապարակում։

«Ոչ մի հիմնավորում, ուղղակի տանելու համար»,- ասում են ակցիայի մասնակիցները։

«Պատռում եք այդ դավաճանական փաստաթուղթը»,- ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը, որին նույնպես բերման են ենթարկում։ 

Նշենք, որ րոպեներ առաջ իրանագետ Վարդան Ոսկանյանը բերման ենթարկվեց.

Բերման ենթեարկվելուց հետո իրանագետն իր ֆեյսբուքյան էջում գրեց.

«Բերման եմ ենթարկվել Կենտրոնի բաժին։
#մահ_թշնամուն
չեմ_ստորագրում»։

Նշենք, որ բերման են ենթարկել նաև Էդուարդ Շարմազանովին, Միհրան Հակոբյանին, Կարինե Աճեմյանին, նրա ամուսնուն՝ դերասան Արա Դեղտրիկյանին։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:24
ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Այս պահին ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Արման Ղազարյանի և Մհեր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Նոր բացահայտումներ «Բերդկունք»-ում
ՀՀ ԳԵղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցի հյուսիսային աշտարակի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող նետասլաք...
Աղբյուր` Panorama.am
17:37
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ամերիաբանկն արժանացել է միջազգային ֆինանսական հաստատությունների չորս հեղինակավոր մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում: Առևտրի խթանման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Մրոն
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ «Վնասել են Արսեն Գրիգորյանին։ Մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Բիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից հատվածից կարմիր և սև բերետավորները պարեկների հետ միասին անհամաչափ ուժի կիրառման միջոցով քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես ուրվականների տարածք լիներ. Բագրատ Սրբազան
«Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել, երբ մտանք գյուղ, կարծես, ուրվականների տարածք լիներ, մարդ չկար»,- Կիրանցից...
Աղբյուր` Panorama.am
16:45
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է. Ոստիկաններն ուժի կիրառմամբ, քարշ տալով տարան քաղաքացիներին
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է։ Բազմաթիվ կարմիր բերետավորներ գետնին գցեցին մի քանի քաղաքացիների, բռնի ուժ կիրառելով, քարշ տալով տարան։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Մեր գյուղում այս պահին սուգ է. Կիրանցի բնակիչ
«Մեր գյուղում առանց մեռել, սուգ է։ Մեր գյուղում այս պահին սուգ է, սգում ենք, տանջվում ենք մեր գյուղի, մեր հողի համար»,-ասում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Ամո՜թ, ամո՜թ. Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է
Կիրանցի մուտքի մոտ ժամեր շարունակ ԶԼՄ ներկայացուցիչները սպասում են, որ թույլ տան իրենց մուտքը  գյուղ։ Չնայած դրան, ոչ պատգամավորներին, ոչ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
«Թող իմանան՝ հաստատություն ու ինստիտուտ այս երկրում չի գործում»։
Աղբյուր` Panorama.am
15:53
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն
Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Իրանում ընտրություններ կանցկացվեն 50 օրվա ընթացքում
Իրանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել այդ երկրի  առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը։ CNN-ի փոխանցմամբ, նա արդեն մի քանի հանդիպումներ...
Աղբյուր` Panorama.am
15:44
Նախարարությունը չի իրականացրել աղբահանության ծրագրի մի շարք միջոցառումները. Ատոմ Ջանջուղազյան
«2021-23 թթ. համար նախատեսված միջոցառումների ծրագրով  4 ուղղություններով 32 միջոցառում էր նախատեսված իրականացնել և այն...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության...
Աղբյուր` Panorama.am
15:30
Երևում է՝ ադրբեջանցիները վաղուց էինք աչք դրել Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա
Ադրբեջանցիները «վերակառուցում» են Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցը։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության Մշակույթի,...
Աղբյուր` Panorama.am
15:26
Հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը. Վահե Դավթյան
Քաղաքագետ, Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Մի մոռացեք, որ Իրանը խորքային պետություն է։ Նախագահի մահը...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արդեն իսկ առաջին սյուներն են տեղադրվել Կիրանցում, գյուղը կիսվում է երկու մասի. Դանիելյան
«Միակողմանի զիջումներն Ադրբեջանին այսօր իրենց արտացոլումն են գտնում Կիրանց գյուղի տարբեր հատվածներում տեղադրված սյուների տեսքով։ Արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am
15:05
Թաթոյան. Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»
«Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
4Future Banking միջազգային համաժողովը Հայաստանում էր համախմբել աշխարհի առաջատար բանկերի շուրջ 150 փորձագետների, ովքեր կիսվեցին իրենց փորձով ու...
Աղբյուր` Panorama.am
14:53
Հանկարծ մարդ չհուզվի, կասեն՝ Ալիևը տեսել է, որ կիրանցին հուզվել է, գյուղի կեսն էլ է ուզում. Դանիելյան
«Հազարամյակների Կիրանց գյուղը սարքում են Ադրբեջանի բաժին, վաղը, մյուս օրը «Յաշմա», «Կոմանդո» ջոկատները բերեն,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Քաղաքագետ
«Իսրայելն առնվազն երեք ամիս ունի Գազան պաղեստինցիներից մաքրելու, այսինքն տոտալ էթնիկ զտում իրականացնելու համար»,-անդրադառնալով Իրանի...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի, քանի որ առաքող մեքենաներին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ։ «Հացի մեքենան եկել է,...
Աղբյուր` Panorama.am
13:35
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է ՏԱՍՍ-ի հրապարակումը՝ Հայաստան Ռաիսիի այցի վերաբերյալ
ՏԱՍՍ-ը գրել էր, որ մայիսի 19-ին նախատեսված էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը սակայն հետաձգվել է։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Այսօր հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ
Երևանում մայիսի 20-ին, 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:15
Վահե Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն ոստիկանների կողմից, ասեք բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, վերադառնանք. Բագրատ Սրբազան
«Չենք գնալու, իրենց ուզածն ինչ է։ Ապօրինի որոշում է  սա, լրիվ ապօրինի։ Բավարար չէ, որ հակասահմանադրական հանցագործություն են կատարում,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
Ոստիկանները պատ են կազմել ու թույլ չեն տալիս ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մուտք գործել Կիրանց գյուղ։ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Բագրատ Սրբազան, արժանապատվության, հաշտության ու միասնության Ձեր ԽՈՍՔՆ այսօր բոլորիս համար բալասան է
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան օրն է։
Աղբյուր` Panorama.am
12:39
Բնակարանային ծրագրից օգտվելու համար արցախցիները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն
«Կառավարության նիստում հաստատվեց բնակարանային աջակցության պետական ծրագիրը, որը հնարավորություն կտար Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 հազար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}