Ոստիկանությունը հանկարծ չփորձի որևէ քայլ ձեռնարկի խաղաղ հանրահավաքի դեմ. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ
Այսօր ժամը 13։00-ին Ազատության հրապարակում կայանալու է 17 կուսակցությունների հանրահավաքը։ Ոստիկանությունն արդեն կոչ է արել՝ ռազմական դրության ժամանակ հանրահավաքները չեն թույլատրում։
Հանրահավաքին մասնակցելու է նաև ՀՅԴ-ն։ «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասել է, որ իրենք չեն տրվելու որևէ պրովակացիայի։
«Ոստիկանությանն ասեմ, որ ինքը հանկարծ չփորձի որևէ քայլ ձեռնարկի խաղաղ հանրահավաքի դեմ։ Մեզ համար Հայաստանի ներքին կայունությունը շատ կարևոր է, երբեք չենք գնա քայլերը, որոնք ցնցումներ կառաջացնեն, մեր քաղաքում, Հայաստանում, թիկունքում երկրորդ ճակատ կբացվի։ Մենք չենք տրվելու որևէ պրովակացիայի»,- նշել է Ի Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Հայտնի օլիգարխների թիկնապահներին ԱԱԾ համազգեստ են հագցնում, որ ընդդիմադիրներին ձերբակալեն
- Իշխան Սաղաթելյան. Հայաստանի արժանապատիվ քաղաքացին չի կարող հանդուրժել թուրքի առաջ կզած առաջնորդի
- Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը քրոնիկ ստախոս է, ստում է ցանկացած առիթով
- Փաշինյանն այս պատերազմի ողջ ընթացքում միշտ մտածել է իր իշխանության պահպանության համար. Իշխան Սաղաթելյան
- Կարեն Բեքարյան. Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 4 օր, հապաղելու ժամանակ չունենք
- 17 կուսակցություններ նոյեմբերի 11-ին Ազատության հրապարակում հրավիրում են հանրահավաքի
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է հենց հիմա սկսենք մտածել երկրի նոր իշխանության մասին