Ոչ թե ՀՀ իշխանություններն են ստորագրել այդ փաստաթուղթը, այլ ՀՀ վարչապետը․ Հ․ Պապյան
Ոչ թե ՀՀ իշխանություններն են ստորագրել այդ փաստաթուղթը, այլ ՀՀ վարչապետը առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, առանց քաղաքացիներին տեղյակ պահելու, որը մենք չենք կարող հանդուրժել։ Այս մասին ասել է Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը։
«Կարծում եմ հանրությունը պետք է իր ձայնը բարձրացնի և կարծում եմ ազգային ուժերի վրա հենվելը կարևոր խնդիր է։
Պետք է բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով պայքարենք ու ետ բերենք կորցրածը»,-ասաց Պապյանն ու ընդգծեց, որ մշակութային գործիչներն ու գիտակցող հատվածը նույնպես պետք է ձեռքերը ծալած չնստի և է կարծիք հայտնի։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ապա Հասմիկ Պապյանն ասաց․ «Երբ այսպիսի անլուրջ, անմտածված, անհեռանկար որոշում է կայացվել և դեռ շարունակում է իր պաշտոնավարումը, կարծում եմ շատ սխալ է։ Պիտի ունենա այդ քաջությունն ընդունել իր սխալներն ու հրաժարվել, հեռանալ։Ասելիք և անելիք այլևս չունի։ Եվ թող չփորձեն մեղավորներ փնտրել, քավության նոխազներ փնտրել։ Սա անարդյունք գործընթաց է»։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան