
Վրաստանը օդային տարածքը բացել է ռուս խաղաղապահների Ղարաբաղ տեղափոխման համար
Վրաստանը, Բաքվի և Երևանի խնդրանքով, թույլ տվեց օգտագործել իր օդային տարածքը ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, գրում է Gazeta-ն։
Նրա խոսքերով, վրացական կողմը նախկինում պատրաստակամություն էր հայտնել նպաստել ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղության գործընթացի իրականացմանը:
«Ադրբեջանական և հայկական կողմերի խնդրանքով, որպես բացառություն, Վրաստանը թույլ տվեց օգտագործել իր օդային տարածքը ռուսական ռազմական խաղաղապահ զորախումբը դիմակայության գոտի տեղափոխելու համար», - ասել է Աբաշիձեն:
Նա նաև ավելացրել է, որ այս մասին արդեն տեղեկացվել են Ադրբեջանի և Հայաստանի գործընկերները:
Լրահոս
Տեսանյութեր


