Այս պահին ԱԺ շենքի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան
Այս պահին ՀՀ ԱԺ շենքի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նշենք, որ ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել ցուցարարներին տուն գնալ, սակայն ավելի ուշ որոշվել է մինչև ժամը 8,10 սպասել՝ հասկանալու թե ԱԺ-ում ինչ նիստ է կայանալու կամ կայանալու է,թե ոչ։ Այնուհետև մինչև ժամը 12 ։00 -ն կսպասեն վարչապետի հրաժարակին։ 12․30 -ին էլ նախատեսված է մամուլի ասուլիս։
Ինչ վերաբերում է Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ԱԱԾ-ում գտնվելուն, ապա ուղիղ եթերից տեղեկացանք, որ ճեպազրույցից հետո Արթուր Վանեցյանը փորձել է լքել ԱԱԾ շենքը,սակայն նրան հետ են կանչել։ Թե որն է եղել պատճան այս պահին հայտնի չէ, միայն հայտնի է , որ Վանեցյանն ԱԱԾ է հրավիրվել վկայի կարգավիճակով։