1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա ․հրապարակվել է ռուս խաղաղապահների տեղակայման քարտեղը
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ՏԱՍՍ-ին տրամադրել է քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե որտեղ են տեղակայվելու խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում:
Նրանց փոխանցմամբ ՝ այս տարածքը բաժանվելու է պատասխանատվության երկու գոտիների ՝ «Հյուսիս» և «Հարավ», որոնց վրա տեղակայված կլինի 16 դիտակետ: Խաղաղապահները պարեկություն են իրականացնելու երկու երթուղիներով: Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող Լաչինի միջանցքի տարածքում նախատեսվում է տեղադրել 6 ժամանակավոր դիտակետ::
Նախատեսված է մոտոհրաձգային գումարտակների տեղակայում Ստեփանակերտում և Մարդակերտում:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի կազմում կլինեն 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա:
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ զորախմբի հիմքը լինելու են Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանումը վերահսկելու համար շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով կստեղծվեն ռուսական դիտակետեր: Խաղաղապահ գործողության հրամանատարությունը տեղակայված կլինի Ստեփանակերտի շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան