Իրավունք 18:31 12/11/2020 Հայաստան

Պաշտպաններ. Արթուր Վանեցյանի ու Իշխան Սաղաթելյանի նկատմամբ իրականացվում է խայտառակ քաղաքական հետապնդում

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը տարածել են հայտարարություն

«Նախորդ գիշեր Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ՀՀ ԱԱԾ վարչական շենքում ձերբակալվել են մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ, այդ թվում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նրանք կասկածվում են ռազմական դրության ռեժիմի ժամանակ սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Արթուր Վանեցյանի կասկածանքը ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով է և 307.1-րդ հոդվածով է, Իշխան Սաղաթելյանինը` 307.1-րդ հոդվածով։

Երկու քաղաքական գործչի պարագայում էլ կազմված արձանագրություններում չկա որևէ նշում, թե նրանք ի վերջո կոնկրետ ինչ գործողություններ են կատարել, կոնկրետ որ գործողություններն են, որ նախաքաննական մարմնին հիմք են տվել կարծելու, թե ենթադրաբար առկա է հանցակազմ։ Ավելին` կազմված արձանագրություններից բացարձակ անհայտ է մնում, թե այդ ենթադրյալ արարքն արդյո՞ք հանրորեն վտանգավոր է։ Իսկ առաջացած «ծանր հետևանքների» մասին խոսելն անգամ ավելորդ է։

Փաստենք նաև, որ երկու գործչի պարագայում էլ մտացածին է նրանց կողմից թաքնվելու վտանգը կանխելու նպատակը, ինչը անձին ձերբակալելու պարտադիր պայման է։

Արթուր Վանեցյանը նախքան ձերբակալվելը հրավիրված է եղել ԱԱԾ քննչական դեպարտամենտ այլ քրեական գործի շրջանակներում, որպես վկա հարցաքննվելու, քննչական գորժողության ավարտից հետո դուրս է եկել ԱԱԾ շենքից, անմիջապես շենքի դիմաց հարցազրույց է տվել հավաքված լրատվամիջոցներին, կրկին պնդել է, որ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանի պետք է հրաժարական տա։ Անմիջապես, հեռախոսազանգով կրկին հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ, վերադարձել է ու ձերբակալվել։

Իշխան Սաղաթելյանը սահմանված կարգով ընդհանրապես չի հրավիրվել, ապա բերման է ենթարկվել իր քաղաքական գործունեության հիմնական վայրից` ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնից։ Հարկ է նշել, որ քննչական գործողություններն իրականացվել են ՀՀ ՀՔԾ քննիչների կողմից, սակայն տարօրինակ է, որ դա իրականացվել է ՀՀ ԱԱԾ վարչական շենքում։

Ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանի ու Իշխան Սաղաթելյանի նկատմամբ իրականացվում է խայտառակ քաղաքական հետապնդում, նրանք գտնվում են ապօրինի անազատության մեջ։ Նրանց ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով բողոքներն արդեն իսկ ուղարկվել են դատարան։

Փաստենք մեկ հետաքրքրական հանգամանք ևս` քաղաքական գործիչները ձերբակալվել են 3 օրով, ճիշտ մինչ այն օրը, երբ պետք է սկսեն իրագործվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլիացիոն հայտարարությամբ նախանշված քայլերը։

Հ.Գ. Արթուր Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման դատական նիստը նշանակված է այսօր, ժամը 18.30 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Իշխան Սաղաթելյանինը` այսօր, ժամը 20.00 նույն դատարանի Կենտրոնի նստավայրում»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}