Արթուր Վանեցյան. ԱԱԾ-ից ծանուցում եմ ստացել
«Պետք է պարտադրենք իշխանություններին, որ գումարեն արտահերթ նիստ Ազգային Ժողովում, որպես առաջնային մանդատով օժտված մարմին, ԱԺ-ն պետք է իրականացնի այդ գործողությունը»,-ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանրահավաքին հետևած երթի մեկնարկին՝ լրագրողների հետ զրույցում։
Հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին էլ հրավիրել են ԱԱԾ, արդյոք Արթուր Վանեցյանն էլ ծանուցում ստացե՞լ է, նա պատասխանեց՝ այո։
«Ստացել եմ, քրեական գործի շրջանակում հարցաքննության համար։ Ես հիմա հրապարակային հայտարարում եմ, որ այս միջոցառման ավարտից հետո ներկայանալու եմ ԱԱԾ քննչական դեպարտամենտ»,-ասաց Վանեցյանը։
Հարցին, թե ի՞նչ կարող է փոխել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, «Հայրենիք» կուսակցության նախագահն ասաց. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է, նա ցույց տվեց, որ ոչ մի քայլ չկարողացավ ձեռնարկել ու ստորագրեց այդ դավաճանական փաստաթուղթը։ Պետք են նոր բանակցություններ, իսկ նոր բանակցությունների համար պետք է նոր բանակցող»։
Անդրադառնալով իր ու քաղաքական մյուս ուժերի հասցեին հնչած մեղադրանքներին, Վանեցյանն ասաց՝ «Հայրենիք»-ը, Դաշնակցականները և մյուսները կռվել են առաջին օրերից, միակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։
Հարակից հրապարակումներ`
- Թողնում ենք տարածքն ու գնում տներով (լրացվում է)
- Արթուր Վանեցյան. Այսօր ևս մեկ անգամ ասում եմ՝ Նիկոլ, կանգ առ
- Դատախազությունը զգուշացնում է՝ ռազմական դրության ընթացքում զերծ մնալ հավաքներին մասնակցելուց
- Վանեցյան. Քաղաքական ուժերը կպարտադրեն Նիկոլ Փաշինյանին հեռանալ
- Վանեցյան. Նիկոլ Փաշինյանի ճակատին ամբողջ կյանքում դաջվեց դավաճանի պիտակը
- Բոլորս դեպի Ազատության հրապարակ․ Արթուր Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ