Նիկոլի գրպանի օլիգարխը արդեն թող պատրաստի դատարանում իր ճառը. Զոհրաբյան
«Երեկ Երեւանի տարբեր համայնքներում խաղաղ ցուցարարների բողոքի ակցիաները ցրում էին առանց զինվորական տարբերանշանի հագուստով դիմակավոր ինչ-որ անձինք։
Չինական սվիտերներով դիմակավորները անհամաչափ ուժով քաշքշում էին խաղաղ ցուցարարներին։
Մամուլում տեղեկություններ կան, որ սույն դիմակավորները Նիկոլ Փաշինյանի գրպանի օլիգարխի թիկնազորից էին։
Որպես մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, դիմել եմ ՀՀ Ոստիկանապետին եւ ԱԱԾ տնօրենին՝ տրամադրելու ինձ հստակ տեղեկություն՝ առանց ոստիկանական տարբերանշանի դիմակավոր անձանց վերաբերյալ։
Իսկ Նիկոլի գրպանի օլիգարխը արդեն թող պատրաստի դատարանում իր ճառը։
Առանձնապես շատ ժամանակ չունի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞վ էր պայմանավորված խաղաղ ցուցարարներին հեռացնելու համար ոստիկանական նման համազգեստ կրելը. Սամսոնյանը՝ ոստիկանապետին
- ՄԻՊ. Ոստիկանների՝ դիմակների կամ այլ հատուկ հանդերձանքի օգտագործումը կարելի է միայն հատուկ դեպքերում
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան