Թուրքիան հայտարարել է, որ իր զորքերը Ադրբեջանում կտեղակայվեն մեկ տարով
Թուրք զինվորականները մեկ տարով կներգրավվեն Լեռնային Ղարաբաղում ՌԴ-ի՝ հրադադարի վերահսկման մոնիթորինգային կենտրոնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի խոսքով՝ թուրք զինվորականներն առաջիկայում կուղևորվեն Ադրբեջան և մեկ տարով կտեղակայվեն այնտեղ:
«Մեր զինվորականները մեկ տարվա ընթացքում կաշխատեն ՌԴ-ի հետ համատեղ կենտրոնում»,-հայտնել են Թուրքիայի պաշտպանության գերատեսչությունից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ