Մայր Աթոռը Փաշինյանին հրավեր չէր ուղղել
Արցախի պատերազմում նահատակվածների հիշատակի արարողությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ Աննա Հակոբյանի մասնակցությունն առաջացրել էր շատերի դժգոհությունը։ Շատ քաղաքացիներ այն արտահայտել էին սոցիալական ցանցերում ու հիմնավորել։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը քիչ առաջ արձագանքել է լրատվամիջոցների հարցումներին, թե ինչո՞ւ կամ ո՞ւմ կողմից է արարողությանը մասնակցելու հրավիրվել Փաշինյանը։
Նա գրել է.
«Կարծում եմ այս իրադրության մեջ մեծապես պետք է ուշադրություն դարձնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի այսօրվա ուղերձին, նախորդիվ հրապարակած նոյեմբեր 10֊ի կոչին և Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը։
Իսկ ի պատասխան լրագրողների հարցումների և անհատական նամակների՝ պարզաբանեմ, որ հիշատակի արարողության առիթով Մայր Աթոռը որևէ մեկին, այդ թվում՝ որևէ պետական կառույցի կամ այրի, մասնակցության հրավեր չի ուղղել։ Արարողության մասին ծանուցումը եղել է հանրային՝ հնարավորություն ընձեռելով ամենքին ուղիղ եթերով հետևելու և կամ ներկա գտնվելու հիշատակի միջոցառմանը։
Ամենայն Հայոց Հայրապետը շարունակում է ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը միտված իր ջանքերը` աղոթելով մեր ժողովրդի և հայրենիքի խաղաղության համար»։
Հիշեցնենք, որ միայն այսօր առավոտյան Փաշինյանի խոսնակը հայտարարեց. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախյան պատերազմի նահատակների հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Մայր Աթոռում սբ. Էջմիածնում»։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանը՝ պատերազմում նահատակվածերին. Դուք հավերժ կապրեք մեր սրտերում
- Նոյեմբերի 22-ը՝ պատերազմում նահատակվածների հիշատակի օր
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ