Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ադրբեջանցիներ էին կանգնած. Դավիթ Գալստյան
Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին (Շուշիի 2-րդ խաչմերուկից մի քանի կմ հետո) ճանապարհի կողքը ադրբեջանցիներ (ադրբեջանական համազգեստով մարդիկ) էին կանգնած։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Դավիթ Գալստյանը։
«Մեկ ու մեջ ձեռքով ճանապարհի եզրից մեքենաներ էին փորձում կանգնացնել (անարդյունք)։ Պարզ չի, թե խի։
Ձիեր կային մոտները։ Զենք չէր երևում։
Խաղապահներին, ոստիկանությանը (մենք առաջինը չէինք), ԱԱԾ-ին տեղեկացրինք։
Պանիկայի համար չեմ գրում, բայց Լիսագորից Ստեփանակերտ հատվածում բացի ԿՊՊ-ներից կանգնել պետք չի (դաժե եթե ֆոռմեն հայկական լինի)»,- նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ