Նախնական տվյալներով՝ երկրորդ փուլում հաղթում են «Վրացական երազանքի» թեկնածուները
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում են «Վրացական երազանքի» թեկնածուները: Այս մասին գրում է 1tv.ge կայքը։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն անց է կացվել 17 մեծամասնական ընտրատարածքներում:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին: Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններում հաղթահարել էին մեկ տոկոսանոց շեմը և հայտնվել խորհրդարանում, հրաժարվել էին մտնել օրենսդիր մարմին: Ութ կուսակցություններ հրաժարվել էին իրենց պատգամավորական մանդատներից։ Նրանք չեն ճանաչում նաև ընտրությունների երկրորդ փուլը: Այնուամենայնիվ, երկրորդ փուլի ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուները քվեաթերթիկներում էին, քանի որ ըստ օրենքի ՝ անհնար է հետ վերցնել թեկնածությունը ընտրությունների երկրորդ փուլից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան