Քաղաքական 09:49 23/11/2020 Տարածաշրջան

Մոսկվայի նպատակն է պահպանել ազդեցությունը ՀՀ և Ադրբեջանի վրա. Լորենս Բրոերս

ԱՄՆ ընդգծում է Մինսկի խմբի կարևորությունը ԼՂ հիմնախնդրում, իսկ Մոսկվան շեշտում է մարդասիրական ճգնաժամի վերացման հարցը: Ինչպիսի՞ դիրքորոշում կորդեգրի ԼՂ հարցում Բայդենի վարչակազմը։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Chatham House հաստատության վերլուծաբան Լորենս Բրոերսի կարծիքով, հրադարարի մասին համաձայնության իրականացման հիմնական դժվարությունը կապված է կողմերի միջև փոխվստահության բացակայության հետ: Ըստ վերլուծաբանի, համաձայնությունը հիմք չէ հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բուն հարցը, որը վիճարկվում է կողմերի միջև, նույնիսկ նշված չէ փաստաթղթում»,- նշում է Բրոերսը, հավելեով, որ Մոսկվան պետք է զգուշավոր քաղաքականություն վարի երկու երկրների հանդեպ, եթե ցանկանում է կանխել հետագա լարվածությունը: Նրա կարծիքով ՌԴ-ի երկարաժամկետ նպատակն է պահպանել ազդեցությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա:

Սթենֆորդի համալսարանի Ֆրիման Սպոգլիի միջազգային հետազոտությունների հաստատության տնօրեն Մայքլ Մաքֆոլը, ով նախկինում եղել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան, ԼՂ շուրջ հրադադարի համաձայնագիրը որակում է Պուտինի դիվանագիտական հաղթանակ:

«Դա վերահաստատում է այն, ինչի մասին Պուտինը և նրա շրջապատը երազել են 20 տարի: Խոսքը տարածաշրջանում գերիշխող դիրքի մասին է»,- եզրակացնում է Մաքֆոլը՝ Վաշինգտոն Փոստ օրաթերթին տված մեկնաբանությունում:

Նա տարակուսանք է հայտնում, որ այս վերջին զարգացումներում ամբողջապես բացակայում էր Մինսկի խումբը, ասելով, որ դա իր համար նշանակում է, որ նախ և առաջ բացակայում էր ԱՄՆ-ը:
Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի ԼՂ և տարածաշրջանի հարցում ԱՄՆ-ի նոր վարչակազմը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիկի կարծիքով նորընտիր նախագահ Ջո Բայդենը մեծ փորձ ունի արտաքին քաղաքականության ոլորտում: Նա երկար տարիներ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, ուստի ծանոթ է տարածաշրջանի խնդիրներին, իսկ նրա թիմի անդամները ևս լավ են հասկանում ԼՂ հիմնախնդիրն ու տարածաշրջանը, շեշտում է Ուորլիկը:

«Ես ակնկալում եմ, որ գալիք վարչակազմը շատ ավելի մեծ դեր կխաղա այս հարցում, քան Թրամփի վարչակազմը: Հուսով եմ, որ մենք լիովին կներգրավվենք, քանի որ դա բխում է տարածաշրջանի շահերից»,- նշում է նա:

Նախընտրական օրերին ԼՂ-ի հարցի վերաբերյալ Բայդենի թիմը արել է երկու հայտարարություն, որից վերջինը հնչել է ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի՝ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներից և կրակի դադարեցմանը հասնելու անհաջող ջանքերից հետո:

Այդ օրերին դեմոկրատների նախագահի թեկնածու Բայդենը խոստացել էր ընտրվելու պարագայում առաջնորդվել ԼՂ հակամարտության ու տարածաշրջանային անվտանգության հարցերում իր հայտարարության մեջ նշված քայլերով: Նա ընդգծել էր, որ հրադադարի ձախողումը լայնածավալ մարդասիրական աղետով է սպառնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որի անվտանգությունը պետք է ապահովվի: Բայդենը կոչ էր արել նախագահ Թրամփին ուղիղ կապ հաստատել ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ` անհապաղ դե-էսկալացիա իրականացնելու և ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դադարեցնելու համար:

Նա հորդորել էր վարչակազմին ամբողջությամբ իրականացնել և չչեղարկել Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնի պահանջները, որը արգելում է ուղիղ օգնությունը Ադրբեջանին ԼՂ հակամարտության պատճառով: Բայդենն իր հայտարարության մեջ նաև կոչ էր արել Թուրքիային և ՌԴ-ին դադարեցնել հակամարտության թեժացումը զենքի մատակարարման միջոցով, իսկ Թուրքիայի դեպքում՝ նաև զինյալների տեղափոխման: Ընդգծելով եվրոպական գործընկերների հետ համագործակցությամբ ԱՄՆ առաջնորդությունը դիվանագիտական ջանքերում նա նաև կարևորել էր միջազգային մարդասիրական օգնությունը հակամարտությունից տուժածներին:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}