Իրավունք 13:48 25/11/2020 Հայաստան

Կիմ Բալայանը՝ Վանեցյանին. Ինչո՞ւ գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանին մեղադրանք չի առաջադրում

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր այցելեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանին, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանին։

Կառավարության դիմաց օրերն անցկացնող Գեղամ Մանուկյանը Վանեցյանի հետ զրույցում անկեղծացավ՝ ամենաահավորը անհետ կորածների խնդիրն է։

«Արդեն գժվում եմ»,- ասաց Մանուկյանը։

Կիմ  Բալայանի հետ զրույցում ընդդիմադիր կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նշեց.

«Ծայրահեղ քայլի եք գնացեք։ Ոչինչ չունեմ ասելու։ Բոլորս Ձեզ տոկունություն ենք մաղթում։ Պինդ եղեք, մինչև հասկանանք, տեսնենք, ինչ ենք անելու»։

«Ես կարծում եմ, որ մեր հայրենիքն այնպիսի վիճակում է, որ մենք այլ ելք չունենք։ Այլ ծայրահեղ քայլեր էլ կգնամ, որովհետև մենք շարունակում ենք հայրենիք կորցնելը»,- ասաց ՍԴ նախկին անդամը։

«Այո, մեր հանրությունը պետք է հասկանա ու քնից արթնանա։ Հասկանա, որ երկուսուկես տարի մանիպուլյատիվ կերպով  խաբել են մեր հանրությանը, մանիպուլացրել են հասարակական կարծիքը, ինչի հետևանքով ունեցանք, այս արհավիրքը»,- ի պատասխան ասաց Վանեցյանը։

«Ես համաձայն եմ Ձեր փաստարկների հետ, բայց Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ հանձինս Հայաստանի գլխավոր դատախազի, ինչո՞ւ մինչև հիմա սահմանադրական կարգի տապալման մեղադրանք չի առաջադրում Նիկոլ Փաշինյանին»,- հարց հնչեցրեց Կիմ Բալայանը։

Ի պատասխան Արթուր Վանեցյանը համոզմունք հայտնեց, եթե իրավապահ համակարգի որևէ ներկայացուցիչ ի պաշտոնե փորձի նման բան անել, ապա Փաշինյանը կսկսի գոռալ, թե նախկիններն իրեն ուզում են պատժել։

«Նիկոլն ի՞նչ է արել։ Հոգեբանորեն մարդկանց մեջ մտցրել է խղճի զգացում իր անձի նկատմամբ, ինքը միշտ մեղք է։ Էն որ ասեց՝ նախապատրաստվում էին իրեն սպանել, շատ լավ գիտեր, որ ոչ մեկ չէր պատրաստվում նման բան անել։ Տարան ինձ մեկ օր նստացրեցին, ոչ մի ապացույց չբերեցին, արդեն 7-8 օր անցել է, որևէ քննչական գործողություն չի իրականացվել։ Այսինքն, նպատակը խղճահարություն առաջացնելն էր, որ եկան կառավարությունը գրավեն, առանձնատունը գրավեցին, հիմա էլ ուզում են խեղճին սպանեն։ Էս մարդը չի հասկացել, որ ինքն էլ ընդդիմություն չի, պետք է դառնա պետականամետ, պետություն սիրող ու հարգող մարդ, պետության կարիքներով ապրող մարդ, խաբում է անընդհատ։ Արդեն ամոթ է, մենք հասարակությանը չենք կարողանում հասկացնել։ Ամեն ինչ բերում են մի կետի՝ պաշտոնի կռիվ են անում։ Պարոն Բալայան, Դուք ծայրահեղ քայլի եք դիմել, պաշտոնի՞ կռիվ եք անում, Գեղամը պաշտոնի կռիվ է անում»,- ասաց նա։

Կիմ Բալայանն արձագանքեց՝ թոշակի անցնելուց հետո աշխատանքի բազմաթիվ առաջարկներ է ստացել, չի ընդունել։

«Ես Ձեր ասածը ձևակերպեմ մեկ նախադասությամբ, Նիկոլ Փաշինյանը չի վերադարձել իրատեսական կյանք։ Նա պոպուլիստական կյանքի մեջ է, այդպես է ճնշում։ Ինչ վերաբերում է այն վիճակին, որը ստեղծվել է, բոլորս ունենք մեր մեղքի բաժինը։ Ժողովրդին պետք է ասենք՝ իրականում սխալվել ենք։ Եթե հիշում եք, 2018-ի մայիսի 2-ին, երբ պետք է քվեարկություն լիներ, ինձ հրավիրել էին Հ1, որպեսզի բացատրեի, թե ինչ կարգով պետք է լինի վարչապետի նշանակումը։ Երբ հարց տվեցին, թե պարոն Բալայանն, ի՞նչ է լինելու, եթե Նիկոլ Փաշինյանին չընտրեն վարչապետ, ես պատասխանեցի՝ Աստված չանի, եթե չընտրեն։ Իմ մտահոգությունը մի բան էր, որ հանկարծ քաղաքացիական պատերազմ  չլինի, հայը հայի արյուն չթափի։ Բայց այսօր միանշանակ պետք է ասեմ, որ այս նույն ժողովուրդը ասում է, դու մեզ տվեցիր 5 հազար զոհ, կրճատեցիր մի ամբողջ սերունդ, տապալեցիր ամբողջությամբ ներքին ու արտաքին քաղաքականությունը, մեկուսացրեցիր մեր պետությանը միջազգային հարաբերություններում, և համոզմունքն այն է, որ ինչքան շուտ նա հրաժարական տա, այնքան կշահի մեր ժողովուրդը։ Ի վերջո, պետք է գա մի մարդ, որ կարող է միջազգային արենայում մեր արժանապատվությունը պահի։ Չկա մի հայ, որ այսօր կորցրած չլինի իր հպարտությունը։ Ձեզ բարի ճանապարհ։ Քաղաքական հարցերով չեմ զբաղվում, բայց իրավական ճանապարհով ես պետք է գնամ»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:10
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Քաղաքացիները «ԹՈՂԵ՛Ք ԹՈՂ ՀԱՆՁՆԻ», «ՏԱՆՔ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵՆՔ», «ԴՈՒԽՈՎ ՀԱՆՁՆԻ, ՀԵՏԴ ԵՆՔ» գրությամբ պաստառներ են...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանիայում սպանվել են երկու ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գերմանիայում սպանված քաղաքացիները զինվորականներ են եղել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
10:22
Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման...
Աղբյուր` Panorama.am
09:59
Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցիան
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
09:54
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}