Ստեփանակերտցիները ՌԴ խաղաղապահների հետ նշել են Խաղաղապահների օրը
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ խաղաղապահների օրվա կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր:
«Այսօր խաղաղապահների օրն է: Այսօր արցախցիները այդ տոնի խորհուրդը սեփական մաշկի վրա են զգում, քանզի նրանց պարտադրված անհավասար պատերազմի դադարեցումը նշանավորեց ռուս խաղաղապահների մուտքը մեր երկիր: Տարածաշրջանում զինադադարի պահպանման երաշխավորներին այսօր շնորհավորել է Ստեփանակերտի քաղաքապետը:
Դավիթ Սարգսյանը այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր, զրուցել նրանց հետ, ստեփանակերտցիների անունից երախտագիտություն է հայտնել խաղաղասիրական բազմագործառույթային առաքելության համար և հույս հայտնել, որ նրանց աջակցությամբ Արցախում կտիրի կայուն խաղաղություն»,- ասվում է Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում տեղադրված Ստեփանակերտի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ