Դաշուշեն գյուղում խմելու ջրի խնդիր կա, նախկինում ջրամբարը սնուցվում էր Շուշիից
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում խմելու ջրի խնդիր կա: Նախքան պատերազմը՝ օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցվում էր Շուշիից: Ռազմագործողություններից հետո գյուղը ջրից զրկվել է: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Համայնքի ղեկավար Ռուդիկ Ասլանյանն ասում է, որ ընտանիքների մեծ մասը հրադադարից հետո վերադարձել են, բայց խմելու և առօրյա օգտագործման ջրի հարցն օրախնդիր է:
Գյուղը ջրաֆիկացնելու հարցով համայնքի ղեկավարը դիմել է ԱԻ պետական ծառայության տնօրենին:
Գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով, այսօր հրշեջ փրկարարական մեկ ավտոմեքենայով 8 տոննա ջուր է մատակարարվել գյուղի գլխավոր ջրավազան: Այն շարունակական կլինի, մինչև գյուղի ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ