Նինա Կարապետյանց. Ինչքան երկարի այս անորոշ վիճակը, ավելի խորացնելու ենք մեր բոլոր խնդիրները
«Այն, ինչ կատարվեց, մեծագույն հարված էր մեր արժանապատվությանը, ինքնիշխանությանը, այն հույսին ու հավատին, որ արթնացել էր հեղափոխության արդյունքում»,- «Հանրային համերաշխության հաստատման ուղին. քաղհասարակության դերը» թեմայով քննարկմանն ասաց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։
Ըստ նրա, հանրության շրջանում բավական մեծ տարակարծություն կա իրավիճակի լուծումների հետ կապվա, բաժանարարները չափազանց շատ են:
«Պատերազմն ամբողջությամբ վեր հանեց կառավարման հետ կապված խնդիրները, ձախողումերը, դիվանագիտական ձախողումները, ամեն օր բախվում ենq ԱԺ հետ կապված խնդիրներին։ Ամեն օր մեզ մոտ կուտակվում են այդ դժգոհությունները»,- նշեց Ս. Այվազյանը։
Նրա կարծիքով, դեռ հնարավոր է լուծումներ գտնել, շտկումներ մտցնել՝ մոբիլիզացնելով ուժերը, կարողությունները:
«Հավատում եմ, որ կարող են, հարց է, թե որքանով կկարողանանք։ Այն, ինչ եղել է, հնարավոր չէ հաշտվել, բայց պետք է հասկանալ լուծումները, որոնք մեզ բանակցային գործընթացում կկարողանան ավելի լավ վիճակում դնել»,- նշեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրենը։
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն համարում է՝ այն, ինչ կատարվեց սեպտեմբերի 27-ից ու ավարտվեց նոյեմբերի 10-ին, շարունակվեց երեկ Սոթքում, հայոց պատմության մեջ ամենասև էջերից մեկն է։
«Այս սև էջի հեղինակը պետք է առնվազն հեռանա, եթե ունի տարրական արժանապատվություն։ Բայց ոչ, շարունակում է մնալ իշխանության։ Այս դեպքում խոսել ինչ-ինչ լուծումների մասին այս ապիկար իշխանության, ղեկավարի գլխավորությամբ՝ ուղղակի անհնար է, կկորցնենք ամեն ինչ։ Սյունիքն էլ կկորցնենք, ես ձեզ հավատացնում եմ։ Օր առաջ պետք է հեռանա, տարրական բանակցություններ չի կարող վարել, արհամարհված է ողջ աշխարհի կողմից»,- ասաց Ա.Իշխանյանը։
Ըստ իրավապաշտպանի, նրա ապիկարությունը երևանց նաև համաճարակի ժամանակ, ինչպես այն ժամանակ, հիմա էլ՝ արտակարգ դրության, քաղաքական ռեպրեսիների միջոցում ամրապնդում են իրենց իշխանությունը։
«Սոթքը պաշտպանելու փոխարեն հսկայական ոստիկանական և այլ ուժերով պաշտպանում է իր առանձնատունն ու կառավարական շենքը»,- ասաց նա։
Ա. Իշխանյանն ասաց, որ իրավիճակը բարդ է, բայց հնարավոր է ինչ-ինչ լուծումներ գտնել վատթարագունից մի փոքր ավելի դրականը։
«Հնարավոր է այդ լուծումները գտնել, բայց առանց այս իշխանության»,- ընդգծեց նա։
Իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցն ասաց, որ 2,5 տարում իշխանությունը չի կարողացել տարբերակել կարևորն անկարևորից, առաջնային խնդիրը, ոչ առաջնայինից։
«Ծայահեղ ծանր, անկայուն վիճակում ենք։ Այս իշխանությունը պետք է հեռանա։ Մի փոքր խումբ կա, որ այլ կարծիք ունի, բայց գրեթե բոլորը համակարծիք են, որ այս իշխանությունը չի կարող շարունակել»,- ասաց իրավապաշտպանը։
Ըստ նրա, իշխանությունը պետք է փոխանցվի պրոֆեսիոնալների խմբին։
«Ինչքան երկարի այս անորոշ վիճակը, ավելի խորացնելու ենք մեր բոլոր խնդիրները»,- ասաց Ն.Կարապետյանցը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ