Վրաստանի խոշոր քաղաքներում բողոքում են սահմանափակումների դեմ
Վրաստանում մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր համաձայն չեն նոյեմբերի 28-ին ներդրված տնտեսական գործունեության սահմանափակումներին:
Jnews -ի հաղորդամբ, փողոցներում առևտուր իրականացնողները, ովքեր աշխատում են Ռուսթավի քաղաքում (Թբիլիսիից 30 րոպե հեռավորության վրա) գտնվող այսպես կոչված Ստամբուլի շուկայի տարածքում, չնայած նախազգուշացումներին, վաճառասեղանները բացել էին: Բողոքի ցույցը սկսվել էր առավոտյան, մասնակիցները փակել էին փողոցներից մեկը: Ըստ բողոքողների, իշխանությունները նրանց զրկել են եկամտի միակ աղբյուրից, և իրենց դեպքում պետական օգնություն ստանալու մասին խոսք անգամ լինել չի կարող, առևտրականները չեն ընդգրկվում նպաստ նախատեսող որևէ կատեգորիայում:
Ռուսթավիում մեքենաների ներկրմամբ զբաղվող քաղաքացիները կազմակերպել էին հերթական հանրահավաքը, ովքեր պահանջում էին բացել ավտոշուկան:
«Դրանով ենք մենք պահում մեր ընտանիքները և մի քանի կոպեկ տուն տանում: Ինչ նպաստ, շուկան փակվեց, և մեզանից ոչ ոք ոչ մի կոպեկ չստացավ», – ասել է ցույցի մասնակիցներից մեկը:
Թբիլիսիում ծաղկի խանութների աշխատողները նույնպես վրդովված են, ովքեր փորձել էին փակել Թամարաշվիլիի պողոտան, սակայն ոստիկանությունը դա թույլ չէր տվել: Առեւտրականների խոսքով՝ բաց երկնքի տակ ծաղիկների վաճառքը չի սպառնում քաղաքացիների առողջությանը:
Տնտեսական գործունեության արգելքի խախտումը նախատեսում է տուգանք՝ 2 հազար լարի (մոտ 600 դոլար) ֆիզիկական անձանց համար և 10 հազար լարի (3 հազար դոլարից փոքր-ինչ ավելի) իրավաբանական անձանց համար:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 759 նոր դեպք
- Վրաստանում կորոնավիրուսի 3216 նոր դեպք է գրանցվել
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք, մահացել է 34 մարդ
- Նոր արգելքներ Վրաստանում. չի գործի տրանսպորտը, փակվում են խանութներն ու ռեստորանները
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան