Պաշտոնապես պարզաբանեք, թե ինչու էին շտապօգնության երկու մեքենայով տեղափոխվում ոստիկաններ․ Զոհրաբյան
Հենց հիմա պաշտոնապես պարզաբանեք, թե ինչու էին քիչ առաջ Հերացի փողոցով Մյասնիկյան պողոտա բարձրացող շտապօգնության երկու մեքենայով տեղափոխվում ոստիկաններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Դեռ քաղաքապետ Հայկ Մարության, դեռ Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյան, դեռ առողջապահության ոլորտի համակարգող փոխքաղաքապետ՝ Սերգեյ Հարությունյան հենց հիմա պաշտոնապես պարզաբանեք, թե ինչու էին քիչ առաջ Հերացի փողոցով Մյասնիկյան պողոտա բարձրացող շտապօգնության երկու մեքենայով տեղափոխվում ոստիկաններ:
Հ.Գ. Քիչ առաջ Թագուհի Ստեփանյանն ինձ տեղեկացրեց, որ դրանք իրենց մեքենաները չեն եղել: Թե ո՞ր հիվանդանոցներինն են եղել` սպասում եմ քաղաքապետի և առողջապահության նախարարի պարզաբանմանը»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին