Կրթություն, գիտություն 17:21 03/12/2020 Հայաստան

Հայագիտական առարկաները ակադեմիական ազատությունների դեմ համարելը կեղծ օրակարգ է. Վահե Հովհաննիսյան

Կառավարության ներկայացրած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, ըստ ԵՊՀ ռեկտորի թեկնածու, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանի, ոչ թե կրթության և գիտության ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն ուղղված քայլ է, այլ ավելի շատ քաղաքական կոնտենտ պարունակող գործընթացի մաս։

Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ ՀՀ բուհերի ռեկտորները և գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են անմիջապես ԿԳՄՍ նախարարության կողմից՝ մինչև 5 տարի ժամկետով։

Նրա խոսքով, ԵՊՀ-ն և Հայաստանի բուհական համակարգը բավականին երկար ճանապարհ են անցել բուհական ինքնավարության և ակադեմիական ազատության հասնելու համար.

«Ընդ որում, ինքնավարությունն ու ազատությունը երբեք չեն եղել անհրաժեշտ մակարդակով։ Ուղղակի հիմա՝ հեղափոխությունից հետո, մենք ողջամտորեն կարող էինք հույս ունենալ, որ իրականում բարեփոխումներ տեղի կունենան, և մենք կհասնենք ակադեմիական ազատության ողջամիտ մակարդակի»։

Միևնույն ժամանակ, Վահե Հովհաննիսյանը նշեց, բուհական ինքնավարության ճանապարհով Հայաստանը սկսել է անցնել դեռևս ԽՍՀՄ տարիներից, և թյուր են կարծիքները, թե Բոլոնյան համակարգի ներդրումից հետո՝ 2005 թվականից է բարձրացվել բուհական ինքնավարության խնդիրը։

«ԵՊՀ-ն հայաստանյան այն միակ բուհն է, որ 1988 թվականին միացավ Եվրոպական համալսարանների մեծ խարտիային։ Եվ համալսարանական այդ խարտիայում տեղ գտած պատվիրանները ենթադրում են, որ բուհը պետք է քաղաքական և տնտեսական իշխանություններից զերծ մնա»,- ներկայացրեց բանախոսը։

Եվ, այս համատեքստում, ԵՊՀ ռեկտորի թեկնածուն նկատեց՝ ցավալի է, որ ներկայացված օրենքի նախագծով բուհերը զրկվում են ինքնուրույն զարգանալու, ինքնակառավարվելու և ակադեմիական ազատություն ունենալու հնարավորությունից։

Վահե Հովհաննիսյանը նաև նշեց, որ օրենքի նախագիծը ամբողջությամբ հակասում է ՀՀ սահմանադրությանը, որի 38-րդ հոդվածում հստակ ամրագրված է՝ բուհերն ունեն ինքնակառավարման իրավունք՝ ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը։

Բացի այդ, նրա խոսքով, օրենքի նախագծում առաջարկվող տարբերակը հակասության մեջ է մտնում և՛ «Քաղաքացիական օրենսգրքի» հետ և «Հիմնադրամների մասին» օրենքի հետ։

«Ընդ որում, այստեղ այլ ռիսկեր էլ են թաքնված. խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ ժամանակավոր կառավարիչը շատ ավելի երաշխավորված է լինելու իր գործունեության մեջ, քան բուհի ռեկտորը, որը կաշկանդված է բուհի զարգացման ռազմավարության ծրագրով։ ԿԳՄՍ նախարարի կողմից նշանակված կառավարչի նկատմամբ չեն տարածվելու բուհի ռեկտորների համար սահմանված պահանջները։ Հանված է նաև այն դրույթը, որ եթե ռեկտորի հաշվետվությունը չի հաստատվում Կառավարման կամ Հոգաբարձուների խորհուրդի կողմից, ապա այդ անձը չի կարող այլևս պաշտոնավարել»,- նշեց բանախոսը։

Նրա կարծիքով, օրենքի նախագծով առաջ են բերվում տարբեր կեղծ օրակարգեր, որոնցից է, օրինակ, հումանիտար և բնագիտական առարկաների միջև արհեստական հակադրությունը.

«Ասում են, թե իբր, հայագիտական առարկաների առկայությունը հակասում է ակադեմիական ազատությանը, իսկ այս օրենքը նախապատվությունը տվել է ակադեմիական ազատություններին։ Ես ուզում եմ ընդգծել, որ այս օրենքով որևէ ակադեմիական ազատություն չի երաշխավորվում, հետևաբար, հայագիտական առարկաները ոչ պարտադիր և ակադեմիական ազատություններին դեմ  համարելը կեղծ օրակարգ է և շատ պարզ մանիպուլյացիա։ Ես կոչ եմ անում ԱԺ իրավաբան պատգամավորներին, որպեսզի վերջիններս առաջին հերթին չդավաճանեն իրենց մասնագիտությանը։ Դա ևս դավաճանության շատ ծանր բեռ է»։

Վահե Հովհաննիսյանը վստահեցրեց՝ միանշանակորեն պետք է օրենքով սահմանված բոլոր միջոցներով պայքարել այս օրենքի գործողությունը արգելելու համար։

«Մենք օրենքով սահմանված բոլոր գործիքներով պայքարելու ենք այս նախագծի դեմ և չենք բացառում, որ դրա դեմ պայքարը կուղեկցվի նաև նախազգուշական գործադուլներով և դասադուլներով»,- եզրափակեց խոսքը ԵՊՀ ռեկտրի թեկնածու, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի...
Աղբյուր` Panorama.am
22:54
«Խուլիգանկա, բ..զ, պո.նիկ». Անահիտ Ավանեսյանի արձագանքը հունից հանեց տարեց կնոջը
Այսօր կառավարության նիստից հետո տարեց կինը փորձեց մոտենալ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ ասելով. «Կանգնեք բան եմ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Երկամսյա կալանք կնոջ առևանգման կազմակերպիչի և կատարողների նկատմամբ
Սեպտեմբերի 12-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչները միջնորդություն են...
Աղբյուր` Panorama.am
21:20
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային օլիմպիադայում։ Հայ...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բախվել են «Citroen Jumper»-ը, «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, կա 6 վիրավոր
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 94 կմ հատվածում բախվել են «Citroen Jumper» մակնիշի,...
Աղբյուր` Panorama.am
20:45
Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում կալանավորվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը և դպրոցներից մեկի տնօրենը, իսկ...
Աղբյուր` Panorama.am
20:31
Կգա այդ հրաշալի օրը՝ նորից նրանց շուրթերից կլսենք «մամ ջան» բառերը․ անհետ կորածի մայր
«Խնդրում եմ ձեզ՝ երբեք չհուսահատվեք», - Վանաձորում օրերս կայացած միջոցառմանն անհետ կորածի մայրն այս խոսքերով դիմեց այն ընտանիքներին,...
Աղբյուր` Panorama.am
20:18
Խարդախների թիրախում ավտոգնորդներն են
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հաղորդում խարդախության վերաբերյալ: Քաղաքացին հայտնում էր, որ մեքենա գնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
20:04
3 մարդ է բերման ենթարկվել Վրաստանի ​​սահմանն ապօրինի հատելու համար
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանապահ ոստիկանության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների արդյունքում, բերման են...
Աղբյուր` Panorama.am
19:42
«Ֆորմուլա 1»-ը պետք է դադարեցնի Ադրբեջանի վարչախմբերի ոճրագործությունները «մաքրագործել». հայտարարություն
Free Armenian Prisoners շարժումն այսօր բաց նամակ է հղել «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի գործադիր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալիին՝ կոչ անելով...
Աղբյուր` Panorama.am
19:29
Փաշինյանի քեռու տղայի՝ Դիլիջանի ազգային պարկի տնօրենի օգնականի վրա ատրճանակով կրակե՞լ են
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ ««Դիլիջան» ազգային պարկից հայտնում են, որ տևական ժամանակ լարված են ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:13
Սահմանազատման և սահմանագծման գործընթացները պետք է իրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ընթացակարգերով․ ՀՀԿ
Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել  Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Որևէ հիմք չկա պնդելու, թե կիրանցեցիներին տրվել են կեղծ վկայականներ․ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «ՀՀ Արդարադատության նախարարությունը մայիսի 20-ին...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արմավիրի մարզում խմելու ջրի անվտանգության հարցն օրակարգային է
«Էկոլուրն»  անդրադարձել է Արմավիրի մարզում խմելու ջրի խնդրին՝ գրելով․ «Արմավիրի մարզում խմելու ջրի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
18:31
Ժամկետանց ու առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Մսամթերք, կաթնամթերք, հրուշակեղեն. այս օրերին Երևանի ցանցային սուպերմարկետներում ստուգվում են...
Աղբյուր` Panorama.am
18:19
Սրանից հետո կխոսենք փաստերի լեզվով․ Հրայր Թովմասյան
Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում , դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ավարտվեց ...
Աղբյուր` Panorama.am
17:56
Գերասիմ Վարդանյանը այն քաղաքական ֆիգուրն է, ով մնացել է իշխանության կոկորդին. փաստաբան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, մերժել է դատավոր Ա. Մելիքսեթյանի կողմից կայացված՝ ՀՅԴ ԳՄ անդամ, քաղբանտարկյալ...
Աղբյուր` Panorama.am
17:50
ԵԱՀԿ-ն Վրաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություն է մեկնարկել
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)...
Աղբյուր` Panorama.am
17:34
Անդրե. Սա հատկապես կարևոր է իմանան ապագա ծնողները
Երգիչ Անդրեն, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, գրում է. «Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք բոլորիդ՝ մեր բալիկին ուղղված...
Աղբյուր` Panorama.am
17:32
Կանայք Փարիզում դատապարտվել են՝ պնդելու համար, որ Մակրոնի կինը տղամարդ է ծնվել
Փարիզի դատարաններից մեկում այսօր դատավճիռ է կայացվել երկու կանանց նկատմամբ, ովքեր պնդում էին, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝...
Աղբյուր` Panorama.am
16:59
Ասել, թե վարորդը տուգանքի «մատերիալ» չէ՝ Հայաստանում չի գործում. Տիգրան Քեյան
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին, Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
16:56
Շատ նորմալ է, որ քաղաքացիները КТ-ի կամ МРТ-ի համար 1-2 ամիս պետք է սպասեն. Նախարար
«Ոչ մի բան չի սպառվել։ Այս պահին մենք չունենք որևէ ծրագիր, որում ունենք մինչև 1 ամսից ավելի հերթագրում»,- կառավարության նիստից հետո...
Աղբյուր` Panorama.am
16:55
ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Արցախի էթնիկ զտումն ու Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան
ԱՄՆ Հելսինկիի հանձնաժողովում  սեպտեմբերի 10-ին կայացած «Աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և արևմտյան ապագային»...
Աղբյուր` Panorama.am
16:44
Ճարտարապետ. Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ կպարտադրեի 100 մ շառավիղով բոլոր բնակարաններին $500 վճարել
Երևանի Պ. Սևակ փողոցում բազմահարկ շենքի քանդման հետևանքների վերացման համար, ըստ ճարտարապետ Արսեն Կարապետյանի, բացի մեծ տուգանքներից,...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ինձ մի վախեցրեք. Թովմասյանը՝ դատավորին
«Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը հասնելւ համար ոչ մի բանի առաջ չեն խորշել»,-այս մասին հայտարարեց ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Ռnւմբի տեղադրման ահազանգեր՝ Երևանի մոլերում
Այսօր ՆԳՆ ոստիկանությունը «Դալմա գարդեն մոլում» և «Ռոսիա մոլում» ռումբի տեղադրման մասին ահազանգեր է ստացել։ ...
Աղբյուր` Panorama.am
16:02
Լիաննա Վանոյանն իրեն վատ մեկնաբանություններ գրողներին համեմատել է օձի հետ
Դերասան Լիաննա Վանոյանը, որ վիրահատության միջոցով նիհարել է, արձագանքել է իրեն վատ մեկնաբանություններ գրողներին՝ նրանց համեմատելով օձի հետ։...
Աղբյուր` Panorama.am
15:59
Ոչ ոք չի կարող Վրաստանում որևէ ճգնաժամ ստեղծել. Կոբախիձե
«Մեր երկրում ճգնաժամ չի լինի: Եթե ​​ինչ-որ մեկը ցանկանում է կրկնել Վրաստանում այն ​​սցենարը, որը մենք արդեն ապրել ենք 2020 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:48
Լուկաշենկո. Կարծում եք՝ Հայաստանին ինչ-որ տեղ սպասո՞ւմ են
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հանդիպել է իր երկում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչներին։  Նա ընդգծել է հայկական համայնքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով
12:21 12/09/2024

ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}