Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենը
95 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենը: Այս տեղեկությունը ֆրանսիական լրատվամիջոցներին հաստատել են նրա հարազատները: Հաղորդվում է, որ քաղաքական գործիչը մահացել է Տուրի մերձակայքում՝ հարազատներով շրջապատված: Վերջին ամիսներին նա սրտի հետ կապված խնդիրների պատճառով բազմիցս հայտնվել էր հիվանդանոցում: Այս մասին գրում է Euronews-ը։
Ժիսկարդ դ'Էստենը նախագահում էր 1977-1981 թվականներին: Նրա օրոք Ֆրանսիան շատ բարեկամական քաղաքականություն էր վարում ԽՍՀՄ-ի նկատմամբ. Նա բազմիցս այցելել Խորհրդային Միություն, իսկ ավելի ուշ՝ Ռուսաստան:
Վալերի Ժիսկար դ'Էստենը Ֆրանսիայի ամենատարեց նախկին նախագահն էր և այս կարգավիճակում ամենաերկարը:
«Նրա ցանկության համապատասխան՝ հուղարկավորությունը տեղի կունենա խիստ նեղ պայմաններում», - ասել են նախկին նախագահի նրա գրասենյակից: