29-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար մեղադրվող անձը փորձել է դիմել փախուստի
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 36-ամյա տղամարդու կողմից 29-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ինչպես նաև քննչական վարչության վարչական շենքից փախուստի փորձ կատարելու դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ 2020թ. հուլիսի 26-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքին հարակից անտառում 36-ամյա տղամարդը 29-ամյա կնոջ կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեքսուալ բնույթի բռնի գործողություն-ներ է կատարել վերջինիս նկատմամբ:
Բացի այդ, ձերբակալումից հետո՝ 2020թ հուլիսի 28-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ձերբա-կալվածներին պահելու վայր տեղափոխվելիս՝ 36-ամյա տղամարդը քննչական վարչության վարչական շենքից փորձել է դիմել փախուստի, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել.
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 1-ին մասով և 34-355-րդ հոդվածի (ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստի փորձ) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ