Քաղաքական 18:16 05/12/2020 Հայաստան

Տո թալանչին էլ, պառակտիչն էլ ինքն է. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյանը  զբաղված է կեղծիքով։ Պատերազմի պատճառը եղել է  ինքը, երկիրը իր գլխավորությամբ տարել է պարտության, հիմա փորձում է  գտնել մեղավորների։ Բոլորը  մեղավոր են,  բացի իրենից»,- դեպի կառավարական առանձնատուն երթի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Փաշինյանը երկիրը հասցրել է պատերազմի, իսկ պատերազմի ընթացքում իր անկարողության, անգործունեության, կեցվածքի շնորհիվ երկիրը տարավ պարտության։

«Նա շարունակում է  պառակտել մեր հասարակությանը, ժողովրդին, խոսել թալանից։  Տո թալանչին էլ, պառակտիչն էլ ինքն է։ Երկիրը բերել, հացրել է այս վիճակին, շարունակում է մեղավորներ փնտրել։ Պետք է ունենա արժանապատվություն, գիտակցություն, թողնի ու հեռանա, որպեսզի կարողանանք փրկել մեր երկիրը»,- ասաց նա։

Ի. Սաղաթելյանը համոզված է, որ Վազգեն Մանուկյանն այն անձնավորությունն է, որ կարող է   գլխավոր հակաճգնաժամային կառավարությունը, լուծել խնդիրները։

«Համաժողովրդական ճնշման տակ պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ «Լուսավոր հայաստան» կուսակցությունը վարչապետի իր թեկնածուն ունի, Ի. Սաղաթելյանն ասաց. «Այն քաղաքական ուժը, ով առաջադրում է  սեփական վարչապետի թեկնածուն,  մի պայման պետք է ընդունի՝ հաջորդ ընտրություններին չի մասնակցելու։ Հիմա Էդմոն Մարուքյանը կամ մյուս ուժերը  ընդունո՞ւմ են այդ պայմանը։

Համաձայնությամբ առաջադրում ենք մի թեկնածու, որը հաջորդ ընտրություններին չի մասնակցելու»։

Դիտարկմանը, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ կարևոր են Ռուսաստանից եկող ազդակները, Իշխան Սաղաթելյանը ասաց. «Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող ցանկացած հարց պետք է լուծվի Հայաստանի ներսում: Դա միանշանակ է, չի քննարկվում: Այդ որոշումները պետք է կայացնեն Հայաստանի քաղաքական ուժերն ու հայ ժողովուրդը: Այն հակաքարոզչությունը, որ Մոսկվայում թեկնածու  է որոշվել, անընդունելի է և չի կարող այդպես լինել»:

Արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցերը, ըստ նրա, դեռ չեն քննարկել. «Այսօր, այս պահին  մենք ունենք շատ առաջնահերթ խնդիրներ՝ փրկել մեր երկիրը: Մեզ սպասվում է սոցիալ-տնտեսական կոլապս, հումանիտար աղետ: Հիմա գլխավոր խնդիրն է հեռացնել Նիկոլին և փորձել լուծել այդ խնդիրները: Մեկ տարի հետո ընտրություններին, թե ով ում հետ կմասնակցի, ինչ քաղաքական դաշինքներ կլինեն, անիմաստ է  հիմա այդ մասին խոսելը։ Ամեն դեպքում որևէ քննարկում չենք ունեցել այդ մասին»:

Ի.Սաղաթելյանի խոսքով, այս ընթացքում առաջ են եկել բազմաթիվ խնդիրներ և ժողովրդի շահերը պաշտպանելու համար իշխանություն չկա:

«Կոնկրետ հարց եմ ասում՝ Լաչինի միջանցքի 2.5 կմ-ի հատվածը: Այսօր այն ինչ տեղի է ունենում Սյունիքում, հենց հիմա խնդիր է դրված, որ Կուբաթլուի ու Զանգելանի դիրքերը հանձնեն: Չկա պետություն, բանակը մնացել է անտեր, թուրքի առաջ կանգնած: Չկա ԱԳՆ, չկա վարչապետ: ՀՅԴ անունից կարող եմ ասել, որ մենք երբեք չենք կարող համակերպվել Շուշիի ու Հադրութի կորստի հետ: Սա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդին տանելու ենք նոր պատերազմի, նոր արկածախնդրության»,-ասաց նա:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն անլուրջ, անիրատասական  համարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 6-ամսյա ճանապարհային քարտեզ մշակելու և իրագործելու հայտարարությունը. «Ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ մինչև հիմա չի կարողացել անել: Ինքը 2,5 տարի ժամանակ ուներ բարեփոխումներ անելու, երկիր կառուցելու: Ինքը ձախողել է, չի կարողացել:  Հիմա ևս 6 ամիս ուզում է, որ ի՞նչ անի:

Ինքը ունի մեկ ճանապարհ՝ անցնցում, անարյուն կատարի իշխանության փոխացնում և նոր սադրանքների չդիմի: Եթե մի քաղաքացու քթից արյուն թափվի, դրա մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, մենք պարբերաբար տեղեկություններ ունենում ենք, որ կան սադրիչ խմբեր և կոչ ենք անում դրանց հեռու պահել այս պրոցեսներից»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}