Քաղաքական 15:54 07/12/2020 Հայաստան

Փաշինյանը, մինչև չհրահրի քաղաքացիական բախումներ, չի հեռանա. Նաիրա Զոհրաբյան

«Այսօր ունենք կորսված Արցախ։ Ադրբեջանը պատերազմով վերցրել է Արցախի 3763 կմ տարածքը, իսկ 4000 կմ-ից ավելի տարածք Նիկոլ Փաշինյանը հանձնել է առանց կրակոցի»,-  այսօր երկրում առաջացած իրավիճակը քննարկելու նպատակով հրավիրված խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով, մենք այսօր ունենք բացարձակ անիշխանություն և չունենք պետություն։ Պատգամավորը նշեց, որ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում գյուղացիներն ու գյուղապետերն են պահում մեր հայրենիքը։

«Մենք այսօր ունենք նաև Հայաստանի տարածքային ամբողջականության ռեալ վտանգ, քանի որ քիչ առաջ խոսեցի նաև Խնձորեսկի գյուղապետի հետ, թուրքը գտնվում է Խնձորեսկից ընդամենը 600 մետր հեռավորության վրա։ Եվ այլևս այդպես է իրավիճակը Սյունիքի բազմաթիվ գյուղերում։ Մեր երկրի սահմանը ճշտվում է GPS-ով։ Եղել եմ Սոթքում, Վարդենիսից մի քանի կմ հեռու մեր հայրենիքը վերջանում է, որովհետև ադրբեջանցին իր GPS-ով կանգնած ճշտում է մեր հայրենիքի սահմանը։ Արցախը հանձնածն էլ ասում է՝ դե այդպես է, պիտի վերադառնանք խորհրդային Հայաստանի և խորհրդային Արցախի սահմաններին»,- ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ խոսել է ԳԱԱ մասնագետների հետ, և նրանք ասել են՝ երիցս սուտ է, թե մենք անցնում ենք խորհրդային Հայասանի սահմաններին, քանի որ այդպես էլ գծված չեն եղել այդ սահմանները.

«Բայց եթե անգամ ընդունենք, որ վերադառնում ենք խորհրդային սահմաններին, ուրեմն հարցնում եմ՝ Նիկոլ, ինչո՞ւ չես վերադարձնում խորհրդային Հայաստանի տարածքում գտնվող Արծվաշենը»։

Բացի այդ, Նաիրա Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ հնարավոր էր խուսափել պատերազմից, եթե մենք չունենայինք մի «ֆեյք» իշխանություն, որն իշխանության է եկել դագաղներով, ատելության և նախկիններին մերժելու հողի վրա, որն այսօր էլ իր իշխանությունը պահում է «ֆեյք» իրականությամբ՝ հասարակությանը պառակտելով։

«Մենք, այո՛, ունեինք մի քանի օրվա պատերազմի ռեսուրս, բայց մեզ 2.7 տարի ասում էին՝ գնված «Օսա-ԱԿ»-ները մետաղի ջարդոններ չեն, բայց պարզվեց՝ մետաղի ջարդոն են։ Իսկ ՍՈւ-երն էլ, որ գնված էին միայն Նիկոլի ընտանիքի սելֆիների համար, պատերազմի համար պիտանի չէին։ Մեզ ասում էին՝ նոր պատերազմը նոր տարածքների համար է լինելու, մենք էլ հավատում էինք։ Բայց պարզվեց, որ մենք ունեինք մաքսիմում մեկ շաբաթվա պատերազմի ռեսուրս, բայց մեր հերոսական տղաները «Բայրակթարների» դեմ պայքարեցին 44 օր»,- նշեց պատգամավորը։

Նա  նկատեց՝ այսօր այս իշխանությունը չի կարող զբաղվել անգամ ռազմագերիների հարցով, մի իշխանություն, որն այսօր Ադրբեջանի թիվ մեկ «կարիկատուրան» է, չի կարող զբաղվել այդ խնդրով.

«Ինձ մի տեսանյութ ուղարկեցին, որ Ադրբեջանում բոլոր մեքենաների ազդանշանները Նիկոլ Փաշինյանի մասին ծաղրական երգի հնչյուններն են։ Սա մեր բոլորի ամոթն է։ Նա չի կարող Ադրբեջանի հետ բանակցել ռազմագերիների վերադարձի հարցով։ Այսօր մենք տեսնում ենք, որ մեր ռազմագերիների վերադարձի հարցով զբաղվում է ՌԴ-ն։ ՀՀ իշխանության որևէ կառույց այսօր դե ֆակտո ներգրավված չէ այդ գործընթացի մեջ»։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, այս իրավիճակից մի ելք կա՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։

«Նա պետք է հեռանա խաղաղ, իր կամքով։ Բայց ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանը կտա հրաժարական. նա մինչև չհրահրի քաղաքացիական բախումներ, չի հեռանա։ Պիտի ամեն ինչ անենք, որ քաղաքացիական բախումներ չլինեն։ Հիշեք նրա խոսքը իջևանյան դեպքերի հետ կապված.  «Ես ուզում եմ տեսնել արյան գետեր»։  Մենք ամեն ինչ պիտի անենք, որ երկրում վերականգնենք համերաշխության մթնոլորտը։ Հայը հայի արյուն չպիտի թափի։ Եթե նա չհեռանա, իսկ ես վստահ եմ, որ նա հրաժարական չի տալու, լինելու են անհնազանդության ակցիաներ։ Այո՛, չկա որևէ շենք, որ մենք չկարողանանք մտնել, որովհետև մեր պայքարը արդար է, մենք ուզում ենք փրկել այն, ինչ մնացել է Արցախից, և մենք ուզում ենք փրկել Հայաստանը։ Դրա միակ խոչընդոտը Նիկոլ Փաշինյանն է»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:17
Փաշինյանի բառերն եմ ասում, գյուղացիներին ասել է կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի.Գեղամ Նազարյան
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}