Տեղեկություն կա, որ դատավորները հրաժարվում են այս ԱԺ-ի կողմից նշանակվել պաշտոնի. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, վարման կարգով ձայն խնդրելով, ԱԺ այսօրվա նիստը նախագահող Արարատ Միրզոյանին հարցրեց, թե ինչո՞ւ է դատավորների նշանակման հարցը դուրս մնացել օրակարգից և մամուլում տեղեկություն կա, որ նրանք հրաժարվում են այս ԱԺ-ի կողմից դատավոր նշանակվել:
Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ինքն էլ էր ուզում անդրադառնալ այդ հարցին, բայց նախորդ օրվա քննարկած նախագծերի քվեարկությունից հետո:
Բոլոր նախագծերը քվեարկությամբ ընդունելուց հետո ԱԺ նախագահը հայտնեց, որ Վճռաբեր դատարանի նախագահի և դատավորների թափուր տեղերի ընտրության հարցի վերաբերյալ ստացել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նամակը, որը ծավալուն է և ընթերցեց նրա կարևոր հատվածները:
«Նախ, պատգամավորներիս տեղեկացվում է, որ թեկնածուները նիստի վերաբերյալ տեղեկացվել են հեռախոսազանգով, ինչը, ըստ երևույթի, պատշաճ չեն համարել և չեն հասցրել պատրաստվել: Մյուս հատվածում գրված է.«ԱԺ լիագումար նիստում իրենց տեսլականը ներկայացնելիս թեկնածուները պետք է խոսեն դատական իշխանության համակարգի և ծառացած խնդիրների վերաբերյալ, այդ հարցերը վերաբերում են դատավորների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովմանը, դատարանների ծանրաբեռնվածությանը, նյութատեխնիկական պայմաններին և այլնին, սակայն հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը և ծառացած ավելի հրատապ լուծում պահանջող հարցերի շրջանակը իրատեսական չէ դատական իշխանության այս հիմնախնդիրների շուրջ կառուցողական և արդյունավետ քննարկում կազմակերպելը»: Այս պատճառով ԲԴԽ նախագահը իր և թեկնածուների կողմից խնդրում է հարցի քննարկումը հետաձգել»,- հայտնեց Միրզոյանը և
շեշտեց, որ ընդառաջում է դիմումին և կհետաձգեն հարցի քննարկումը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ