«Բաքվում զորահանդեսը նշանակում է ոչ թե պատերազմի ավարտ, այլ հաջորդ պատերազմի նախաբան»
«Երբ Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակին նվիրված զորահանդեսին մասնակցում է Թուրքիայի նախագահը Էրդողանը, դա խաղաղության տանող ճանապարհ չէ»,- ռուսական «Առաջին ալիք»-ի «Ժամանակը ցույց կտա» հասարակական-քաղաքական թոք շոուի ժամանակ նման համոզմունք հայտնեց հաղորդավար Արտյոմ Շեյնին։
Հաղորդման այդ թողարկումը նվիրված էր Բաքվում արդեն տեղի ունեցած զորահանդեսին ու դրան էրդողանի մասնակցությանը։
Հաղորդման հյուրերից Գլոբալզացիայի խնդիրների ինստիտուտի ղեկավար Միխայիլ Դելյանգինը նկատեց՝ Ադրբեջանն իր գործը չի ավարտել, քանի որ Լեռնային Ղարաբաղը մասամբ չի գտնվում իր վերահսկողության ներքո։
«Սա խաղաղություն չէ, սա հրադադար է։ Իմ կարծիքով Էրդողանը եկել է Բաքու՝ որպես այդ գործողության գլխավոր կազմակերպիչ։ Ներողություն, երբ ադրբեջանական պետական զինված ուժերը գործողություն են իրականացնում թուրք զինվորականների հրամանատարությամբ, ապա հարց է առաջանում՝ Ադրբեջանը անկախ պետություն չէ՞, թե՞ Թուրքիայի պրոքսի է։ Այս պատերազմի արդյունքում Թուրքիան ստանում է մուտք դեպի Պարսից ծոց, այո, նեղ միջանցքով, այն միջանցքով, որը պահպանում են մեր խաղաղապահները, որը դեռ չկա, բայց կլինի։ Այո, Թուրքիան ստանում է մուտք Պարսից ծոց, իսկ ապագայում՝ ամենատարբեր պլաններ»,- նշեց նա։
Հաղորդման մեկ այլ մասնակից՝ ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինն էլ նկատեց. «Էրդողանը վերցնում է Ալիևից հաղթանակը։ Նա գնում է՝ ցույց տալու, որ այստեղ ես եմ հաղթողը»։
Նրա խոսքով, պետք է հասկանալ, որ հաջորդ պատերազմը լինելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
Ամփոփելով հաղորդումը՝ Շեյնին նկատում է, Բաքվում զորահանդեսը նշանակում է ոչ թե պատերազմի ավարտ, այլ հաջորդ պատերազմի նախաբան։
«Իսկ հաջորդ պատերազմը որևէ մեկը չի ուզում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Աբրահամյան. Հայաստանի քաղաքական իշխանությունը ճիշտ հակառակն է անում՝ մեզ զրկելով պաշտպանվելու հնարավորությունից
- Բաքվում Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տալիս «խելքի գալ»
- Վարուժան Գեղամյան․Ալիևը հայտարարեց՝ «Զանգեզուրը, Գյոյչան, Իրևանի շրջանը մեր պատմական հողն է»
- Թուրքագետ․Բաքվում շրջող այս բեռնատարը ծածկված է Արցախի ՊԲ խոցված տեխնիկայի ավտոհամարանիշով
- Էրդողանը կմասնակցի Բաքվում անցկացվող զորահանդեսին