Քաղաքական 12:00 10/12/2020 Հայաստան

«Փաշինյանը կառավարության շենքն ավելի լավ ու ամուր է պաշտպանում, քան պաշտպանեց Քարվաճառը, Շուշին»

11:54
Քաղաքացիներից մեկը հայտնեց.
«Փաշինյանը կառավարության շենքն ավելի լավ ու ամուր է պաշտպանում, քան պաշտպանեց Քարվաճառը, Շուշին: Շուշին հանձնել է քաղաքական որոշմամբ, Քարվաճառում երեք օր մարտեր են ընթացել, մերոնք ուղղակի սատկացրել են թշնամուն, բայց հանձնվեց թշնամուն:

Փաշինյանը թուրքի դեմ ծնկի եկող ղեկավար է: Ողջ պատերազմի ընթացքում այնպես վարվեց, որ եկավ, հասավ նոյեմբերի 9-ն ու ստորագրեց խայտառակ պայմանագիրը: Բացատրություն ենք ուզում՝ ինչո՞ւ եղան բազմաթիվ բաներ, որոնք բերեցին այս ստրագրությունը: Ինչպե՞ս եղավ մի նեղ կածանով 150  հոգով մտան Շուշի, ինչո՞ւ էր այդ կածանը բաց: Ես չունեմ այդ ու այլ հարցերի պատասխաններ:Իսկ Նիկոլ Փաշինյանը պաշտպանված մտել է  այս շենքն ու դուրս չի գալիս:

Մենք խուլիգաններ չենք, ուզում ենք խաղաղ ձևով ներկայացնեն, թե ինչ է կատարվում երկրում: Երկրում ուղղակի չկա իշխանություն, քիչ թվով մարդիկ եք, որոնք ուզում են մնա Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքում գնում ենք գործողությունների՝ ցույց տալով որ մենք հանձնվողը չենք, հետ գնացողը չենք, այս իշխանությունը, Փաշինյանը գնալու են»: 
 

11:44
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ցանկանում են մտնել կառավարության շենք ու հանդիպել  Փաշինյանի հետ:

«Ոստիկանություն, ձեր գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ ժողովրդի կառավարության շենք է, ազատ կարող ենք մտնել: Մենք վայրենի չենք, այս շենքի արժենք էլ լավ գիտենք, մեր վճարած հարկերով է այս շենքը սպասարկվում, այնպես, որ որևէ բան չենք փչացնելու: Պարզապես ցանկանում ենք մտնել ներս, հանդիպել այն մարդու հետ, ով չի տիրապետում իրավիճակին, չգիտի՝ ինչ վիճակ է  Սյունիքում»,- ասաց ակցիայի քաղաքացներից մեկը:

Ոստիկանության և Փաշինյանի հրաժարականը պահաջող ցուցարարների միջև քաշքշուկ սկսվեց: Այնուհետև քաղաքացինեը ձեռքերը վեր բարձրացրեին՝ գոռալով՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան»: 

11։25
«Ո՞ւմ եք պաշտպանում:  Սուտ Նիկոլի՞ն, դավաճան Նիկոլի՞ն, ով ծախեց հողերը: Հայաստանն ես ծախել քո կնոջ հետ»,- դիմելով կառավարության շենքի դիմաց հավաքված ոստիկաններին՝ ասաց Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից մեկը:

Նշենք, որ կառավարության դիմաց Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաէ, իսկ ներսում ընթանում է կառավարության հերթական նիստը:

«Այսօր լրանում է մեկ ամիս, ինչ Փաշինյանը դավաճանաբար ստորագրեց մի փաստաթուղթ, որով հանձնեց 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Դավաճանեց նորանկախ Հայաստանի պատմությունը, դավաճանեց Արցախի համար զոհված մեր բոլոր զոհերին: Դեռ չլրացած մեր զոհերի 40 օրը, Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները խոսում են թշնամի Ադրբեջանի հետ հարաբերություններ ստեղծելու մասին, այնինչ Ալիևը շարունակում է խոսել հաղթողի, թելադրողի դիրքերից»,- հայտարարեց հանրահավաքի մասնակցիներից մեկը:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի խոսքով, պատերազմը ցույց տվեց, որ այս իշխանությունները ոչ միայն չեն պայքարում կոռուպցիայի դեմ, այլ խոշորագույն կոռուպցիոներներն են, որի գինը դարձել է նաև մեր զոհված 5000 զինվորները:

«Այն ԱՍԱ, ԱԿԱ-ները, որոնք առել են թանկ գնով, չեն աշխատել, մետաղի ջարդոն են եղել, ՍՈւ 30  ինքնաթիռներն առանց հրթիռ են եղել, նույնպես կոռուպցիոն գործարք է, չհաշված այն մեծագույն դավադրությունը, որի մասին ողջ հայ ժողովուրդն է խոսում՝ այդ 5 միլիարդի պատմությունը: Սա պետք է բացահայտվի իշխանափոխությունից հետո ստեղծվելիք հանձնաժողովի գործունեության արդյունքում, մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն այս օրին հասավ հիմարությա՞ն, թե՞ դավաճանության արդյունքում»,- նշեց նա:

Ա. Թևանյանն ընդգծեց՝ եթե այս իշխանութոյունը մնա, արդեն հանձնելու են Սյունիքն ու թուրքական «Բայրաքթարներին» դիմավորենք Երևանի վրա: 

Նա նշեց, որ կապիտուլյանտ իշխանությանը թույլ չպետք է տալ կազմակրեպել ընտրություններ, քանի որ լեգիտիմ չէ: 

«Ժողովուրդն ինքը պետք է իր ձեռքը վերցնի  իշխանությունն ու կազմակերպի ընտրություններ»,- ասաց Ա. Թևանյանը: 

Նա հայտնեց, որ պատրասվելու են համապետական հանրահավաքի, օրը լրացուցիչ կհատարարվի:

«Այդ օրը ավելի քան 200 համայնքի ղեկավար, ներկայացուցիչներ, բոլոր արժանապատիվ քաղաքացիները մասնակցեն հանրահավաքին ու պետք է լինի վճռական խոսք: Ոչ ասենք թուրք-ադրբեջանական ծրագրին, թուրքական 5-րդ շարասյանը Հայաստանում, ոչ ասենք այս քաղաքական իրավիճակին ու նոր հնարավորություն ստեղծենք Հայաստանի զարգացման համար»,- ասաց Անդրանիկ Թևանյանը: 

Ա. Թևանյանը կոչ արեց քաղաքացիներին մանրադրամներ նետել կառավարության դիմաց, քանի որ Փաշինյանի իշխանությունը հիմնված է փողի վրա:
«Մանրադրամներ նետեք, թող կշտանան  իրենց պարգևավճարներով: 30 արծաթը թող ստանան ու հեռանան այստեղից»,- նշեց նա:

Անդրանիկ Թևանյանը նաև հավելեց, որ ռուսները կանխեցին Արցախի ամբողջական հանձնումը, այդ ծրագիրը հիմա տեղափոխվել է Հայաստան, և դրա շարունակությունը հետևյալն է.

«Թուրքիան պատերազմը սկսել էր՝ օգտագործելով Նիկոլ Փաշինյանի սադրանքները։ Թուրքիայի համար, սակայն, պատերազմը ոչ թե Արցախի, այլ Սյունիքի համար էր։ Հիմա Սյունիքի վրա կրկին շարունակվում են հարձակումները, և ադրբեջանա-թուրքական մամուլում կրկին հայտնվում են տեղեկություններ, որ Սյունիքի ուղղությամբ պետք է իրականացնել գրոհ, պետք է իրականացնել սադրանք, որպեսզի հնարավոր լինի մինչև վերջ իրագործել Էրդողանի ծրագիրը։ Կրկնում եմ, ռուսները կանխեցին Արցախի ամբողջական հանձնումը, քանի որ Հայաստանի ներսից կազմալուծվել էր Արցախի բանակը, այն վերածվել էր «էրատո» ջոկատների, պոռնկանոցների։ Հիմա պրոբլեմը Սյունիքն է»։

Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց նաև, թե հիմա ինչ են ուզում անել թուրքերը։ Նրանք ուզում են Հայաստանում պահել այն իշխանությունը, որի շնորհիվ կարողացան տիրանալ Արցախի 9 շրջաններին։

Դրանից հետո քաղաքացիները սկսեցին մանրադրամներ նետել կառավարության դիմաց:

«Հայաստանն առանց Նիկոլ», Հայաստանն առանց Նիկոլ», «Նիկոլ հեռացիր», «Նիկոլ հեռացիր»՝ վանկարկում են քաղաքացիները: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}