Քաղաքական 12:21 11/12/2020 Հայաստան

6 ամսից տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ. Էդմոն Մարուքյան

«Կարող էի պահանջս գրել տանից, ֆեյսբուքյան իմ էջում և դուխով հայտարարություններ անել, դա մի բան է և մեկ այլ բան է վարչապետի աչքերի մեջ նայելով՝ պահանջել նրա հրաժարականը»,-հիմնավորելով խորհրդարանական աշխատանքները չբոյկոտելու իրենց գործողությունները՝ ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը:

Ըստ պատգամավորի կանխատեսումների, ամենաուշը  6 ամսից տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, բայց կարող է  և սխալվի:

«Կգա հունիս-հուլիս ամիսները և կքննարկենք, թե ինչու դա տեղի չունեցավ: Քաղաքական գործիչները մի բան են կանխատեսում, հետո, եթե այն տեղի չի ունենում, ասում են թե ինչու այն տեղի չունեցավ»,- հայտնեց Մարուքյանը և նկատեց, որ Հայաստանի քաղաքական պատմության մեջ մեկ դեպք է եղել, երբ ընդդիմության պահանջով ինչ-որ բան է եղել և այն 2018 թվականին Սերժ  Սարգսյանի  հրաժարականն է եղել:

Նա հայտնեց, որ նոր ընտրությունների գնալու մասին իշխանությունների հետ  որևէ քննարկումներից տեղեկություններ չունի:

«Եթե խոսքը գնում է ընտրական նոր օրենսգիրքն ընդունելու և հետո նաև ընտրությունների գնալու մասին, ապա, բնականաբար, քննարկումենր պետք է լինեն, որովհետև խաղի կանոնները պետք է պարզ լինեն բոլոր խաղացողների համար»,-հայտնեց Մարուքյանը:

Ըստ պատգամավորի, եթե ընդունվի նոր ընտրական օրենսգիրք, ապա  ընտրությունները պետք է անցկացվեն 6 ամիս հետո, որը Վենետիկի հանձնաժողովի պահանջ է, իսկ եթե օրենքը չի փոխվում, ապա վաղն էլ կարող է լինել ընտրություն:

Էդմոն Մարուքյանի խոսքով, ընտրությունների խաղի կանոնների մեջ է մտնում մեդիայով բոլորին հավասար պայմաններ ապահովելը, և մեկ կուսակցության կողմից մի քանի միլիոն դոլարով մյուսի ձայնի լռեցման բացառելը: 

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ միայն «Լուսավոր Հայաստանը» կարող է անցկացնել արդար ընտրություններ, քանի որ բացի իրենցից ոչ մեկին չեն վստահում:

«Եթե հիմա ինչ-որ մարդիկ, ինչ-որ տեղ, ինչ-որ  մարդկանց սպառնում են և կառավարությունը չի կարողանում այդ մարդկանց ձերբակալի, կամ չի էլ գտնում այդ մարդկաց, ես կարո՞ղ եմ հույս ունենալ, որ ինչ-որ մեկը, որը ընտրակաշառք է բաժանում, այդ մարդուն բռնելու են: Դրա համար պետք է լինի երաշխիքներ՝ անկախ նրանից, թե ով է կազմակերպելու ընտրությունները, որպեսզի բոլորը վստահ լինեն արդյունքների մեջ»,- հայտարարեց պատգամավորը:

Նա հայտնեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը ԲՀԿ-ի հետ վայր չի դնի մանդատները, իսկ իրենք գնացել են կառավարության հետ հարցուպատասխանի, քանի որ բարձրացրել են ժողովրդին հուզող հարցերը՝ ասելու որ սահմանների դեմարկացիա է կատարվում GPS-ով, Լաչինի մջանցքով զենք, զինամթերք կարո՞ղ է անցնել, թե ոչ:

Պատասխանելով Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցին՝ պատգամավորը հայտնեց, որ պետական գաղտնիք պարունակող հանգամանքներ կան գործընթացում, դրա համար էլ չի մեկնաբանի, բայց հայտնեց, որ նման քայլեր համապատասխան մարմինների հետ արդեն մեկ ամիս է ինչ սկսել են:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:07
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ փաստաբան Վարազդատ Հարությունյանին ոստիկանները բռնել են. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Անհամաձայնության խաղաղ գործողություններին հետևող, «Հինգ իրավապաշտպանների»...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ցուցարարին բերման ենթարկելու համար իրար հեծնող բեռետ տեսա՞ծ կայիք. Ռուբեն Մխիթարյան
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբության իր էջում հրապարակել է մի հատված անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններից...
Աղբյուր` Panorama.am
08:53
Զինվորի մորը նեղացրել են. Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին
Քաղաքացի Իշխան Գևորգյանը, որ մասնակցել է պատերազմին, միայնակ մետաղյա շղթայի օգնությամբ փակել է դեպի Բարեկամության տանող ճանապարհը։ Նա շղթայի մի...
Աղբյուր` Panorama.am
08:40
Փակ են նաև Տերյան, Բուզանդ, Վարդանանց փողոցները
Երևանում անհնազանդության մասնակից քաղաքացիներն ինքնաբուխ կերպով նորանոր փողոցներ են փակում։ Քիչ առաջ երիտասարդները աղբամանների օգնությամբ...
Աղբյուր` Panorama.am
08:32
Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիները փողոցներ են փակել
Այսօր առավոտից Երևանի տարբեր հատվածներում մեկնարկել են քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Տևական ժամանակ փակ է Մյասնիկյան...
Աղբյուր` Panorama.am
08:30
Մայիսի 13-ի հոսանքազրկումների մասին
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
23:13
Հանրապետության հրապարակը՝ հանրահավաքի ժամանակ թռչնի թռիչքի բարձրությունից
Այսօր Հանրապետության հրապարակում կայացավ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երրորդ հանրահավաքը, որին...
Աղբյուր` Panorama.am
23:11
Տեղեկություններ ունեմ, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, ոստիկանության շատ ծառայողների սրտով չէ. Վալերի Օսիպյան
«Այս հանրահավաքը բազմահազարանոց է, էլ ավելի շատ են ժողովուրդը, մտահոգված են վաղվա օրով, Հայաստանի ճակատագրով»,- Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
22:48
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երրորդ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության հրապարակում  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությմաբ կայացավ «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:30
Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. Միքայել Սրբազան
«Աղոթում եմ, ցանկանում եմ, երազում եմ, որպեսզի Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի, այդ ուղղությամբ էլ աշխատում ենք»,-...
Աղբյուր` Panorama.am
22:26
«Հաղթանակ, ոստիկանը մերն է» վանկարկումներ Երևանի մետրոպալիտենում
Հանրապետության հրապարակից հանրահավաքի մասնակիցների մի մասը Երևանի մետրոպոլիտենի կայարաններում բացականչում են. «Հաղթանակ, ոստիկանը մերն...
Աղբյուր` Panorama.am
22:16
Արմեն Չարչյանն չի շփվել Աննա Հակոբյանի 1 մլն դրամանոց ընթրիքին մասնակցած իր բարեկամուհու հետ
«Այո, իմ բարեկամուհի Նառա Չարչյանը մասնակցել է Աննա Հակոբյանի մասնակցած ընթրիքին, դա փաստ է։ Նառան իմ հարազատ քուրը չէ, իմ բարեկամուհին է,...
Աղբյուր` Panorama.am
21:06
Մեր խնդիրը մեկ մարդու հետ է, ով ստի գործարանն ու գործիքն է, նա պետք է հեռանա. Բագրատ Սրբազան
«Ես իմ ամբողջ հոգևոր ծառայության 30 տարին դրել եմ այս զոհասեղանին,  և չեմ խաբելու ձեզ, ժողվո՛ւրդ ջան»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազան. Պատրաստ եմ ստանձնել ցանկացած պատասխանատվություն
Անցած օրերին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը երկու անգամ հանդիպել  է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։ «Վերջինս,...
Աղբյուր` Panorama.am
20:29
Անցումային կառավարությունը և նրա սկզբունքները
«Անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ և ընդունակ բարձր մասնագիտության...
Աղբյուր` Panorama.am
20:23
Վաղվա հաղթանակը շատ մոտ է, ժողովո՛ւրդ.Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մենք հռչակել ենք չակնկալիքների պայքար, այսինքը շարժման արդյունքում չունենալ ոչ մի նյութական ակնկալիք, երբ մենք այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
20:15
Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք
«Անցնող վեց՝ և մասնավորապես չորս տարիները «նշանավորվել» են Արցախի կորստով, հազարավոր զոհերով, վիրավորներով, անհայտության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ սրբազան
«Ցանկանում եմ հորդորել ոստիկանապետին և ներքին գործերի նախարարին՝ Վահե Ղազարյանին, ում դրությունն այնքան էլ լավ չէ և բոլոր ոստկանական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Գարեգին Երկրորդն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխգործակցությանը
Մայիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
19:31
Տղերք ջան, շուտով ձեր ազատության ժամը գալու է. Գառնիկ Դանիելյանը՝ քաղբանտարկյալներին
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
19:25
Վ. Մելիքյան. Սահմանզատման նման մոտեցումն անընդունելի է, հակաիրավական ու հակասահմանադրական
«Ես այստեղ եմ հայտարարելու, որ մեր այլընտրանքը խաղաղությունն է»,-ասաց Դիվանգետների համահայկական խորհրդի անդամ Վահան Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
19:11
Սրբազանը բեմ հրավիրեց անհնազանդության գործողությունների հետևանքով բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին
«Մեր տեղեկություններով մեր հերոսի մայր տիկին Գոհարն էլ երեկ քաշքշման է ենթարկվել, սա մեր ամոթն է ուղղակի»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելիության վրա. Արամ Նիկոլյան
«Ես համաձայն չեմ այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է։ Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելության վրա»,-...
Աղբյուր` Panorama.am
18:34
Վեհափառն ինքը կորոշի՝ երբ է հարմար, երբ հարմար չի. Բագրատ Սրբազան
«Վեհափառ Հայրապետն իմ հայրն է, ամեն օր էլ հանդիպում եմ, խոսում եմ, բա մեր առաքելությունը եկեղեցու անսասանությունը, զարգացումը,...
Աղբյուր` Panorama.am
18:01
Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում
Մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թովմաս ուրարակիր Առաքելյան. Այս շարժման մեջ շատ կարևոր է համբերությունը
«Երիտասարդները վաղուց միացած է, մենք վստահությամբ, հավատարմության շարունակում ենք պայքարել հանուն ճշմարտության, ընդդեմ ստի»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Սամբոյի ԵԱ. Նարեկ Սիմոնյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր մրցասպարեզը տրամադրվել է պատանիներին /16-18 տարեկան/։...
Աղբյուր` Panorama.am
17:35
Սա ճշմարտության շարժում է, մենք պայքարում ենք ստի դեմ. Արման Նուռ
«Մենք ունենք շատ տաղանդավոր մարդիկ, բայց նրանք մտահոգ չեն երկրի այս վիճակով, այն մեղադրելու չէ։ Մտահոգ չեն և վերջ, այսպիսով՝ մտավոր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Մատենադարանից` երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք. ՈւՂԻՂ
Մատենադարանի մոտից սկսում է երիտասարդների երթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 18:30 նախատեսվում է մեծ հանրահավաք: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Ավտոերթ Արթիկում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, այսօր ավտոերթ է կազմակերպվել  Շիրակի մարզի Արթիկ քաղաքում և հարակից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք
17:29 12/05/2024

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}