«Փաշինյանն ուրացել է մեր զավակների արյունը»
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ԲՀԿ-ականներ պատգամավորների ու այլ քաղաքական գործիչների գլխավորությամբ Երևանի փողոցներում շարունակվում է «արժանապատվության երթը»՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»՝ վանկարկում են ակցիայի մասնակիցները՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց ու հասնել հող հանձնած իշխանության հրաժարականին։
«Միացեք», «Միացեք», «Միացեք» գոռում են ակցիայի մասնակիցները։
«Դավաճան իշխանությունը տեղ չունի Հայաստանում։ Հայի մեջ դավաճան լինել չի կարող»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը։
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն ասաց, որ Փաշինյանն ուրացել է մեր զավակների արյունը, քանի նա իշխանության է՝ ամեն օր, ամեն պահ մենք կորուստ ենք արձանագրում։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում Փաշինյանի հրաժարականը պահանջող խաղաղ ցուցարարների նկատմամբ
- Երևանի փողոցներում հնչում է՝ «Նիկոլ դավաճան»
- Քաղաքացի. Ընդդիմադիր ուժերն ուզում են Փաշինյանին քաղաքակիրթ ձևով հեռացնել, բայց նա հասկացող չէ
- «Մտածում եմ՝ թեկուզ սատկացնեն». Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ Երևանում
- Անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը