Wargonzo-ն մանրամասներ է հայտնում արցախյան գյուղերում մարտական գործողություններից
Wargonzo-ն գրում է. «Ադրբեջանի զինված ուժերն այս պահին չեն կարողացել գրավել Հադրութի գյուղերը։
Աղբյուրների փոխանցմամբ, Արցախի հարավային ճակատում ադրբեջանցի զինվորականները զբաղեցրել են երկու բարձունք Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի մատույցներում։ Քիրսավան գյուղում նրանց հաջողվել է ճանապարհ փակել։
Ներկայումս հարձակվող ջոկատները փորձում են հաստատվել բնակավայրերի մատույցներում։
Պաշտպանությունն իրականացնում են Արցախի ՊԲ զինվորներն ու տեղացի աշխարհազորայինները։
Wargonzo-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմը բանակցություններ է վարում Բաքվի հետ կրակը դադարեցնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի խոսնակ. Ադրբեջանական ուժերի հարձակումը պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին
- ՊՆ. Ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները երկու բնակավայրի ուղղությամբ
- Ծովինար Բարխուդարյան. Կատարոն էլ տվեցին
- Էդիկ Բաղդասարյան. Նիկոլ Փաշինյանը պետք ասի՝ փաստաթղթից բացի ինչ պայմանավորվածություններ ունի Պուտինի և Ալիևի հետ
- Mediaport. Ադրբեջանը գրավել է Արցախի Հանրապետության Հին Թաղլար բնակավայրը
- ՊԲ. Դեկտեմբերի 11-ին Հադրութի հատվածում հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ