Սեյրան Օհանյանը՝ Նազելի Բաղդասարյանի հայտարարության մասին. Այս ամենը թերևս ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Արցախի Ազգային հերոս Սեյրան Օհանյանը, որը մասնակցել է արցախյան վերջին պատերազմին, ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հայտարարությանը։
Իշխանական պատգամավորը, որի անունը կապվում է Սորոսի հիմնադրամի հետ, հայտարարել էր՝ ինչ է արել ՍԵյրան Օհանյանը բանակի համար։
«Նոր տեղեկացա, որ Հայաստանի ազգային ժողովի՝ Արցախը թուրքին հանձնած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը՝ «ռազմագետ» Նազելի Բաղդասարյանը (ծնված 08․08․1983 թ․), կասկածի տակ է դնում իր տարիքից ավելի մեծ զինվորական կենսագրություն ունեցող և ավելի քան 16 տարի Արցախի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունները ղեկավարած Սեյրան Օհանյանի ներդրումը բանակաշինության մեջ։
Կարծում եմ, սույն երեսփոխանը պարտավոր է ներկայացնել իր «հողատու ջոկատի» բանակաշինական կենսագրությունը, որպեսզի համեմատվենք։
Այս ամենը թերևս ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ․․․»,-գրել է Արցախի հերոսը։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ և մյուս փորձառու գեներալներին արգելել են մտնել հրամանատարական կետ․ Սեյրան Օհանյան
- Սեյրան Օհանյան. Եթե այս իշխանությունն իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված է բնակչության ֆիզիկական գոյությունը
- Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ
- Սեյրան Օհանյան. Շատ վատ փաստաթուղթ է, դրա պատասխանատվությունը պետք է կրի այսօրվա իշխանությունը.168.am