Ոստիկանության մայոր. Ես ևս լքում եմ մեր շարքերը, քանզի անկարող եմ այլևս ծառայել պետական շահին
Ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյանը ևս լքում է ոստիկանության համակարգը։ Ֆեյսբուքյան գրառմամբ նա ներկայացրել է պատճառը.
«Հետևելով պատվախնդիր ներքին ձայնիս՝ միանում եմ ոստիկանությունում ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ գործընկերներիս որոշմանն ու ներկայացնում եմ սեփական զեկուցագիրս։
Անշուշտ, բարդ որոշում է, սակայն սա որոշում չէ լոկ ինձ համար, այս որոշումս հանուն բոլորիս է, հանուն մեր պետության։
Պատեհապաշտություն, աթոռակռիվ, պաշտոնամոլություն, նյութապաշտություն՝ մի՞թե այս ամենը կարող է գերակշռել սերն ու պարտավորությունն առ սեփական ժողովուրդն ու հայրենիքն, ինչպե՞ս կարող է ցանկացած շահ առավել ծանրակշիռ լինել, քան սպայի երդումն ու արժանապատվությունը. պատիվ ունե՛մ՝ չափազանց պատասխանատու այս խոսքն էլ հենց մղեց ինձ ու ընկերներիս առաջնագիծ, կռվեցինք ոչ թե մեզ, այլ բոլորիս համար, կռվեցինք ոչ թե անձնական շահի, փողի, պաշտոնի, այլ ազատության ու արժանապատվության համար, բայց եղավ այն, ինչ եղավ ...
Ես հայրենասեր եմ, պետականամետ եմ ու չեմ կարող հանդուրժել, համակերպվել այս իրականությանը։
Համածառայակիցնե՛ր, տիկնայք և պարոնայք ոստիկաննե՛ր, լավ մտածե՜ք, ո՞րն է կոչումը մեր, ո՞րն է նպատակը, ի՞նչն է առաջնային, ինչը՝ երկրորդական, իրավացի եք՝ պետական շահն ամենից է վեր, ուստի ես ևս լքում եմ մեր շարքերը, քանզի անկարող եմ այլևս ծառայել այդ շահին, իսկ որևէ այլ շահ նման իրավիճակում ինձ համար ոչինչ է:
Ցավակցում եմ ընկած գործընկերներիս և բոլոր Տղերքի հարազատներին, խոնարհու՜մս։ Աստված հոգիներդ լույս դարձնի և պահապան լինի մեր պետությանն ու ժողովրդին»։
Հետևելով պատվախնդիր ներքին ձայնիս՝ միանում եմ ոստիկանությունում ծառայությունը դադարեցնելու վերաբերյալ գործընկերներիս...
Опубликовано Давидом Мартиросяном Суббота, 12 декабря 2020 г.
Հարակից հրապարակումներ`
- Սամսոնյանը ոստիկնաապետից պահանջում է ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների մասով իրականացնել քննություն
- Պահեստոզորի մայորը՝ ոստիկաններին. Տղե՜րք ազգը Ձերն է, մի դուրս եկեք դեմ այն ժողովրդին, որի մի մասը դուք եք
- Ավետիք Իշխանյանը՝ ոստիկանապետին. Բարի եղեք, Արամ Մանուկյանի կիսանդրին ապամոնտաժեք
- Ոստիկանության պահեստազորի կապիտանը՝ ոստիկաններին. Գնացեք արժանապատիվ և բացճակատ
- Անարդարությանը ծառայել չեմ կարող․ ոստիկանության մայորն աշխատանքից ազատման դիմում է գրել
- Ոստիկանները քաղաքացուն վայր գցեցին. «Սպանում եք մարդուն, մի արեք»
- Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում Փաշինյանի հրաժարականը պահանջող խաղաղ ցուցարարների նկատմամբ
- Պահեստազորի կապիտանը՝ ոստիկաններին. Չի ճանաչում մեր պատմությունը մի օրենք, որը դեմ է ազգային-պետական շահին
- Ոստիկանության գնդապետը՝ փոխոստիկանապետին. Ունեցել ես փառահեղ հայր, ոչինչ չե՞ս սովորել իրենից
- Ոստիկանություն. Քննությամբ կպարզվի՝ ապօրինի հրամաններ ու ցուցումներ արդյոք տրվել են
- Ոստիկանության աշխատակիցը լքում է համակարգը