Քաղաքական 17:18 17/12/2020 Հայաստան

Արժանապատվության երթ. Փաշինյանը հենց այսօր թուրքին գրկաբաց ընդունում է Գորիսի, Կապանի մատույցներում

19։59

«Երեքշաբթի, ժամը 12-ից ողջ երկրով հայտարարվել է գործադուլ, դասադուլ: ժամը 12-ին Հանրապետության հրապարկում լինելու է այն վճռական հեռացման պահանջը, որից հետո Հայաստանը դառնալու է առանց Նիկոլ Հայաստան։ Իսկ վաղը «Գարեգին Նժդեհ»-ի հրապարակում հավաքվում ենք ժամը 18.30-19.00-ն՝ ջահերով ու մոմերով, շարժվելու ենք մեր պայքարի, մեր հաղթանակների, ցավոք, նաև մեր պարտության սրբավայր «Եռաբլուր»:

Լինելու է մեր հերոսների հիշատակի խնկարկման երեկո»,- «Արժանապատվության երթ»-ի ավարտին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ շաբաթ օրը Ազատության հրապարակում, ժամը՝ 15։00-ին լինելու է կարճատև հանրահավաք, որից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելու է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների, հերոսների։

18։59

«Հանրապետության գլխավոր դատախազը ի պաշտոնե պարտավոր է քրգործի շրջանակներում ոչ միայն կասեցնել Նիկոլ Փաշինյանի պարտականությունները, այլ նաև նրա նկատմամբ ձեռնարկել օրենքով նախատեսված գործողություններ՝ ձերբակալություն, կալանավորում և արդար դատարանով նրա պատժի սահմանում»,- «Արժանապատվության երթի» ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Չափազանց կարևոր է, որ ժողովուրդը միավորվի Հայրենիքի փրկության շարժման շուրջ և պահանջատեր դառնա սուբյեկտներին»,- կոչ արեց նա։

18:40

Այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, դա հանցագործություն է ՀՀ-ի նկատմամբ։ Այս մասին «Արժանապատվության երթի» ժամանակ հայտարարեց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:

«Հայաստանում այս վիճակը տիրում է, քանի որ բացարձակ անիշխանություն է, բացարձակ անտերություն։ Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի ամենօրյա հսկայական աշխատանք կա կատարելու, կատարենք։ Լուծենք այն խնդիրները, որոնք կկայունացնեն այս իրավիճակը և Հայաստանը դուրս կբերվի այս իրավիճակից։ Կապիտուլացիան մինչև հիմա շարունակվում է՝ արդեն Հայաստանի սահմանում։ Գիտեք, GPS-ով Հայաստանի սահմանները գծելը պետական դավաճանություն է և դավաճանության շարունակություն»,- հայտարարեց նա։

18:32

«Նիկոլ Փաշինյան, քո հրաժարականը պահանջում է ողջ արժանապատիվ հայությունը։ Քեզ չհաջողվեց երկու տարում պառակտել ժողովրդին, որովհետև մենք միասնական ենք, հող ու հայրենիք պաշտել գիտենք»,- ասաց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանն ու հավելեց․

«Նիկոլ Փաշինյան, այսօր քաղաքական օրակարգում մի հարց կա՝ դա քո հեռացումն է»։

18։20

րժանապատվության երթի մասնակիցներն այժմ Բաղրամյան պողոտայում են։ Բազմաբնակարան շենքերի լուսամուտներից բնակիչները նրանց ողջունում են և իրենց աջակցությունն են հայտնում։

18։03

«Ես առհասարակ կուսակցական չեմ եղել և չեմ զբաղվել քաղաքականությամբ։ Ուղղակի իրավիճակից դուրս է եկել այս ամենը, ամեն օր գերիներ ենք ունենում։ Մեր Հայաստանի սահմանը ՝ Սյունիքի սահմանն, անցնում է ադրբեջանցիներին։ Եթե մարդիկ մտածում են ինչ-որ շահի համար ենք այստեղ եկել նման բան գոյություն չունի։

Կոնկրետ ես, իմ երեխաների հետ եկել եմ այստեղ, քանի որ Սյունիքում բարեկամներ ունենք և այդ ճանապարհը անցնում է Ադրբեջանի տարածքով, այսինքն՝ ցանկացած պահի Սյունիքը կարող է շրջափակման մեջ հայտնվել, եթե Ադրբեջանը կամենա»,- ասաց երթի մասնակից մի կինը, որը չնայելով տեղացող անձրևին եկել էր մանկասայլակով երեխաների հետ։ 

Քաղաքացին նաև կարծիք հայտնեց, որ վարչապետը չի կարողանում բանակցել Ալիևի հետ, քանի որ ստորագրել է այդ կապիտուլացիոն հայտարարությունը։

«Ալիևն ամեն օր ծաղրում է, վիրավորանքներ է հասցնում, դա նշանակում է, որ երբևէ չի նստի սեղանի շուրջ բանակցելու»,- ասաց նա։

17:58

Երթի մասնակիցներն անցնելով Հալաբյան, ապա Կիևյան փողոցով, այս պահին Օրբելի փողոցում են։ Նրանք Բաղրամյան պողոտայով կքայլեն դեպի Ֆրանսիայի հրապարակ։

17։52

Դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանն էլ երթի ընթացքում հայտարարեց. «Նիկոլ Փաշինյանն ու իր ոհմակը ոչ միայն տվեցին Արցախը, ոչ միայն զիջեցին մեր հայրենի հողը, ոչ միայն զոհեց մեր հինգ հազար հայորդիներին, հաշմանդամ դարձրեց հազարավոր մարդկանց, տնազուրկ դարձրեց հարյուր հազարավոր ընտանիքների, այսօր արդեն նաև Սյունքիի սահմանային դիրքերն է հանձնում։

Նա իրավունք չունի որպես ՀՀ ղեկավար հանդես գալու։ Նա հողատու է, նա դավաճան է։ Նա դավաճանել է բոլորիս՝ Հայաստանից մինչև Սփյուռք, Արցախից մինչև Ջավախք, նա դավաճանել է նախնիներին, բոլոր նահատակներին։ Նա իրավունք չունի, իրավունք չունի, որովհետև նա ձեռնտու է միայն Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններին։ Նա իրավունք չունի ներկայացնելու հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությունը։ Նաև այդ է պատճառը, որ մենք ասում ենք, մինչև Նոր Տարի Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից։ Նա իրավունք չունի Նոր Տարուն դիմելու մեր ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանը ջարդել, ավիրել է բոլորին, նա չի կարող 2021 թ. մուտք գործի որպես ՀՀ վարչապետ։ Մնացել են հաշված օրեր, նա դուրս է շպրտվելու այդ պաշտոնից»։

Արծվիկ Մինասյանը ընդգծեց, որ Փաշինյանն ու իր ֆեյքային բանակը փորձում են սևացնել բանակը, զինվորին, ապա ընդգծեց՝ զինվորը, բանակը հերոս է։ Նա կոչ արեց Սփյուռքին ոտքի կանգնել, քանի որ Փաշինյանը դավաճանել է նաև ամեն վայրկյան նյութական, ֆինանսական ու այլ աջակցությամբ բանակի ու հայրենիքի կողքին կանգնած Սփյուռքին։

«Բոլորը միասին՝ դավաճան, հեռացիր, դավաճան, հեռացիր»,- խոսքն ամփոփեց Մինասյանը։

17։40
Երթն առաջնորդողներից ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց՝ այստեղ են Նիկոլ Փաշինյանին ասելու, Հայաստանը լինելու է, ապրելու է։

«Նիկոլ Փաշինյանը երբ ասում էր, կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, անամոթաբար շանտաժի էր ենթարկում մի ողջ ժողովրդի, իսկ հիմա ասում է՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը չի լինի։ Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի դավաճանին ասենք, Հայաստանն առանց քեզ լինելու է»,- բարձրախոսով հնչեցրած ելույթում հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը։

17:24

Շարունակելով խոսքը՝ Գեղամ Մանուկյանը դիմեց պատուհաններից երթին հետևող աջափնյակցիներին, ասաց, Փաշինյանն այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ վաղը Կապանը կրակի տակ է լինելու։ Նա կոչ արեց բազմոցին նստած ու ուղիղ եթերում պայքարի ընթացքին հետևողներին դուրս գալ փողոց, միանալ իրենց։

«Մի բան հասկացեք, սա քաղաքական կռիվ չէ, պետք է թուրքը գա հասնի ձե՞ր տանը, նոր խելքի գա՞ք։ Մի բան հասկացեք, այն ինչ կատարվում է Հայաստանում, գոյամարտ է։ Այստեղ չի լինելու սպիտակ ու սև։ Նիկոլ, հեռացիր»,- հայտարարեց Մանուկյանը։

Նա նշեց, որ 2.5 տարի երկրի վարչապետի աթոռը զբաղեցրած մարդը անընդհատ սուտ է խոսել, խճճվել է իր ստերի մեջ, ասաց, որ երեկ էլ ստեց՝ իբր ռուսներ են շրջափակվել ԼՂ-ում, սակայն ապտակ է ստացել ռուսական կողմից։

«Բայց մեր երկիրն է  խայտառակ լինում։ Նա պետք է հեռանա։ Մեր երկիրը պետք է ապրի առանց Նիկոլի»,- ընդգծեց նա։

17։18

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Թումոյի այգու հարակից տարածքն այս պահին բազմամարդ է, այսօր հենց այստեղից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Արժանապատվության երթը։

Գյումրեցի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հեղինակած «Իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ Հայաստան» երգի ներքո՝  եռագույներով, «Հայրենիքը փրկողը հենց դու ես» գրությամբ մեծ ցուցապաստառով, «Հայաստան, Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» բացականչություններով ու վանկարկումներով երթի մասնակիցները սկսեցին քայլել։

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց՝ քայլելու են մինչև Ֆրանսիայի հրապարակ։
Դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ այս պայքարը հանուն հայրենիքի է, հանուն մեր երկրի է, հանուն արժանապատվության։

«Ձեզանից շատերը հարազատներ ու ազգականներ ունեն Կապանում, Գորիսում, Զանգեզուրում, Մեղրիում։ Հենց այսօր Նիկոլ Փաշինյանը գողանում է նրանց անվտանգությունը։ Հրավիրում է, թուրքին գրկաբաց ընդունում է Գորիսի, Ղափանի մատույցներում, և դրա համար է, որ մենք ողջ ժողովրդի անունից ասում ենք՝ առանց Նիկոլ Հայաստան»,- հայտարարեց Մանուկյանը, ինչին հաջորդեցին «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումները։ 

Երթի ընթացքին կարող եք հետևել News.am-ի ուղիղ եթերում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}