Քաղաքական 12:27 17/12/2020 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. «Շշկռվե՞լ», թե՞ լրջանալ, այս է խնդիրը

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է  Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Մեր խնդիրները և մեր լրջության մակարդակը պայթյունավտանգ հակադրության մեջ են։ Մենք օնլայն ռեժիմով ձևակերպում ենք պետություն կորցնելու նոր բանաձև. պրոբլեմների  վտանգավորության սրընթաց աճն ուղեկցվում է լրջության սրընթաց անկմամբ։

Կա՞ բանական պատասխան, թե երկրի ԱԺ նախագահն ինչու է հանդիպում զրոյական վարկանիշ և պրոցեսների վրա զրոյական ազդեցություն ունեցող ինչ-որ մարդկանց հետ։ Ա. Միրզոյանը մանկական էնտուզիազմով պատերազմի օրերին ասում էր «Չշշկռվեք»՝ տեղադրելով Նիկոլի նկարը՝ Գերագույն Գլխավոր հրամանատար մակագրությամբ։

Երկրի երկրորդ դեմքը մարգարեական հակումներ ունի, որովհետև, փաստացի, մենք հիմա բոլորս շշկռված ենք, քանի որ մեր աչքի առաջ փլուզվում է մեր երկիրը։ Մեծից փոքր շշկռվել ենք, որովհետև 26  տարի ապրել ենք կայուն ու անվտանգ պետության մեջ, իսկ հիմա մեկ օրում հարաբերական խաղաղ պայմաններում ունենում ենք 170 գերի, ՊՆ շենքի գրավում՝ ծնողների կողմից, տոպրակներով անհայտ կորածների մասերի վերադարձ, իսկ թուրքը, քարտեզը ձեռքին, նորանոր հայկական բնակավայրեր է վերցնում։

Նույն օրվա մեջ հարցազրույց  է տալիս Փաշինյանը, ու այդ հարցազրույցից ժամեր անց Ռուսաստանի ՊՆ-ը հերքում է նրա ասածը։ Սա՞ էլ մեզ չի վախեցնում։ Սրանք ընդամենը մեկ օրվա արդյունքներն են։

Վաղվա մասին ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Մենք ապրում ենք «օրը կբացվի՝ նոր փորձությունն էլ հետը» ռեժիմով։
ԱԺ նախագահն ունի միայն մեկ հանդիպման անհրաժեշտություն։ Դա հանդիպումն է Փաշինյանի հետ՝ քննարկելու նոր վարչապետի ընտրության հարցը։ Ուրիշ ոչինչ։ Լևոն Շիրինյանի հետ ի՞նչ ես քննարկում։ Փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ ամեն օր ցույց է անում, նրանց թիվն օր օրի շատանում է, աճում է նաև ագրեսիվությունը, և ընդդիմության լիդերներն արդեն մեծ դժվարությամբ են պրոցեսները հանդարտ պահում։ Դուք սա հասկանո՞ւմ եք։
Ի՞նչ էր ուզում ասել Արցախի նախագահը՝ չես հասկանում։ Մեկը կարո՞ղ է բացատրել, թե Արայիկ Հարությունյանն ինչո՞ւ չհանդիպեց համանախագահներին, կա՞ մի մեղսունակ պատասխան։ Այս երկրում իշխանության մեջ ով ինչ ուզում անու՞մ է։  Ստացվում է՝ բանակը կառավարում չունի՞, տնտեսությունը չունի՞, արտաքին քաղաքականությունը չունի՞։ Պաշտոնական Երևան կա՞, թե՞ արդեն՝ վիճելի է։

Իմ քայլ, լսեք, դուք որպես քաղաքական ուժ այլևս սպառված եք, դա չի քննարկվում, բայց դուք առանձին՝ ամենքդ որպես անհատ, մարդ, հայր, եղբայր, մայր, քույր, դեռ ունեք շանս՝ կանգնեցնելու այս կործանարար անկումը։ Լրջացեք, ի մի բերեք ձեր ողջ ներքին մարդկային ռեսուրսը, վաղն իրոք ուշ է լինելու։

Հիմա Հայաստանում բոլորից պահանջվում է մեկ բան՝ լրջություն։ Սիրո՞ւմ եք Նիկոլին, լավ եք անում, բայց հասկացեք, որ Հայաստանն ավելի կարևոր է, ու օգնե´ք, որ նա գնա։ Չե՞ք սիրում Վազգեն Մանուկյանին՝ լավ եք անում, ձեր իրավունքն է, բայց հասկացեք, որ այս պահին ժամանակավոր կառավարությունը հարցի թերևս միակ լուծումն է։ Կայունացնենք վիճակը, չեզոքացնենք նոր պատերազմի ու նոր աղետների հնարավորությունը, անցնենք խաղաղ կյանքի՝ սիրե´ք ում ուզում եք, թիմ կազմե´ք ում հետ ուզում եք, ընտրե´ք ում ուզում եք, շշկռվեք՝ ում հետ ուզում եք։
Շատ կարևոր է, որ լրջության դինամիկ աճ ցույց տա նաև ընդդիմությունը։ Ուժեղ և համախմբված ընդդիմությունը գրեթե իշխանություն է, և այն իր աշխատանքային օրը պետք է կառուցի «գրեթե իշխանության» ռեժիմով։ 

Մեր բոլորիս պարտքն է՝ հասկանալ ու բացատրել ժողովրդին, թե անիշխանության այս իրավիճակի շարունակվելու և համընդհանուր լրջության այսպիսի մակարդակի դեպքում, մոտ ժամանակների մեր իրական ռիսկերը որոնք են.

ա/ Ադրբեջանաթուրքական ագրեսիայի շարունակություն՝ Արցախում և Հայաստանում
բ/ Տնտեսության փլուզում

2019-ին ես աղետից խուսափելու լուծում տեսնում էի սոլիդ իշխանության ձևավորումը։ Բայց դա արդեն պատմություն է։ Իսկ այսօր պետք է անել նվազագույնը՝ ամեն մեկս մեր տեղում, մեր խոսքում, մեր քայլում, մեր հանդիպումների ընտրության, մեր որոշումների կայացման մեջ լինենք ավելի լուրջ։ Եթե ստացվի, գուցե կարողանանք փրկել վիճակը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am
16:52
Սթոլթենբերգը չհայտարարված այցով ժամանել է Կիև
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով գտնվում է Կիևում, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Մայիսի 7-ին Մոսկվայի տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում
Մասիս խոշորացված համայնքում մի նոր եկեղեցի է կառուցվում՝ կանվանակոչվի Հայոզ Հայրապետի՝  Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։ Գեղանիստ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
16:32
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում Աստանան միջնորդ չի լինի
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Sputnik...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արթուր Խաչատրյան. Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
«Այսօր գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել»,-տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
16:27
Եթե Եկեղեցին ստիպված սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետությունը հիվանդ է. Մհեր Նավոյան
«Զարմանալի օրինաչափություն կա, երբ Եկեղեցին ստիպված է եղել քաղաքականապես առաջնորդել մեզ, հայոց պետականությունը կամ անկումային վիճակում էր կամ չկար»։
Աղբյուր` Panorama.am
16:10
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը. Արսեն Բաբայան
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անամ Արսեն Բաբայանը,...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իշխանությունները փորձում են մեզ համոզել, թե պետք է հրաժարվել մեծ էներգետիկայից. Վահե Դավթյան
Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս զարգացումներում ՀՀ-ի վարած արտաքին գաղաքականությունը մեծապես պայմանավորում է նաև արտաքին...
Աղբյուր` Panorama.am
15:56
Հայ-իրանական «Թռչող տերևների երգը» անիմացիոն ֆիլմը միջազգային փառատոնում ճանաչվել է լավագույնը
Ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Բեյրութի կանանց միջազգային կինոփառատոնում (Beirut...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն
«Ապրիլի 16-ից սկսած մինչ օրս մեր հանրապետությունում դիտվում է  անոմալիա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:22
Ժերար Դեպարդյեին կալանքի տակ են վերցրել
Փարիզի ոստիկանությունը հարցաքննության են կանչել 75-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին կապված  երկու կանանց  հայտարարությունների հետ , որ նա...
Աղբյուր` Panorama.am
15:00
Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Թուրքիան աջակցություն է հայտնել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:42
Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած
Մալաթիայի ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Անժելա Բիձյանը։  Անժեկա Բիձյանի մասին տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:08
Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
ՔԿ. «Ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է»
Աղբյուր` Panorama.am
14:07
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով տավուշցիների հետ արդեն 10 օր իր բողոքն է արտահայտում իշխանության միակողմանի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. Աննա Վարդապետյան
«Հոկտեմբերի 27-ի մասով նախաքննական մարմին է փոխվել, այս պահի դրությամբվ որևէ բան չկա ասելու»,-ԱԺ Պետակա-իրավական հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
13:47
Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը
«Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ու դեսպանատան...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի խաթարմանը. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում և  տարվող ադրբեջանական քաղաքականությունը, ակնհայտ է՝ ուղղված է Հայաստանի  անվտանգության համակարգի...
Աղբյուր` Panorama.am
13:33
Նարեկ Սամսոնյան. «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին
«Բոլոր «արտուշգաբրիելյաններն» ամբողջությամբ կրելու են նույն չափ պատասխանատվություն, որքան ադրբեջանաթուրքական ռեժիմի հայաստանյան կառավարիչները»։
Աղբյուր` Panorama.am
13:32
Ապօրինի գույքի գործերով անցնո՞ւմ են օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Արծվիկ Մինասյանը՝ Գլխավոր դատախազին
«Թեև դուք նշում եք, որ ապաքաղաքական եք և զերծ եք մնում քաղաքական  շեշտադրումներից, բայց թե՛ օրինակները, թե՛ այստեղ ձեր կողմից բերած...
Աղբյուր` Panorama.am
13:24
Նվիրվում է Գագիկ Գինոսյանի հիշատակին
Այսօր Պարի միջազգային օրն է։
Աղբյուր` Panorama.am
13:23
Գ. Դանիելյան. «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Դեժավյու 1․ «Դիվերսիֆիկացիա» ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղարը
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: «Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ...
Աղբյուր` Panorama.am
13:02
Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
«Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի, մոռացված չի»,-ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան...
Աղբյուր` Panorama.am
12:48
Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցողի կապակցությամբ.Անդրանիկ Թևանյան
«Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ դրանով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}